ԳԵՂԱՄ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Արձակագիր, լրագրող

27 մայիս, 1883 - 26 ապրիլ, 1915

Ծնվել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունն ստացել է տեղի Մեսրոպյան և Պեզճյան վարժարաններում, ապա ուսումը շարունակել Կենտրոնական վարժարանում, որն ավարտելուց հետո վարել է զանազան պաշտոններ։ Աշխատակցել է տեղի մի շարք պարբերականների։ 1912թ. Բալկանյան պատերազմի օրերին մեկնել է արտասահման, շրջել մի քանի երկրներում։ Փարիզում կարճ ժամանակ հետևել է համալսարանի դասընթացներին, ապա, վերադառնալով Կ.Պոլիս, շարունակել գրական-հրապարակախոսական գործունեությունը։ 1909-15թթ եղել է «Սուրհանդակ» և «Ազատամարտ» թերթերի գլխավոր խմբագիրը, «Ազդակ» գրական հանդեսի (41 համար) հրատարակիչը։ 1914թ. Հակոբ Օշականի հետ միասին խմբագրել է «Մեհյան» գրական հանդեսը։ Արևմտահայ արձակում առաջիններից է եղել, որ պատկերել է բանվորական կյանքը։ Այլաբանական զրույցներում («Ապառնի քաղաքին խուզարկիչը», «Սպասումս կախաղանին վրա», «Մեսիան կուգա») ներբողել է մարդու կամքի ուժը։ «Այսպես պատմեց Վրիժաբիբ Ազատությունը», «Ձյունամրրիկը» և մյուս պատմվածքներում նկարագրել է թուրք բռնակալների վայրագությունները Արևմտյան Հայաստանում։ Նրա լավագույն գործերը լույս են տեսել Փարիզում 1931թ.՝ «Նահատակ գրագետների բարեկամներ» մատենաշարով։ 1915թ. ձերբակալվել է Կ.Պոլսի մտավորականների հետ և սպանվել Այասում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար