ԳՐԻՇԱ ԱՂԱԽԱՆՅԱՆ

Հաղորդավար, երգիչ

Ծնվել է 1968թ. մարտի 5-ին, Սոչիում: 1985թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ, 7 տարի սովորել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: 1985-92թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում: 1988թ-ից աշխատել է «Մետրո» թատրոնում՝ որպես դերասան: Եղել է նաև թատրոնի հիմնադիրներից: 1990-ականների սկզբերին երգել է «Ասպարեզ» ստուդիային կից խմբում և պրոպագանդել է «ռեպ» երաժշտական ոճը: Այդ ժամանակահատվածում սկսել է համագործակցել երգահան Արթուր Գրիգորյանի հետ և մինչ 1997թ. երգել է դեռ նոր կայացող Հայաստանի Երգի պետական թատրոնում: Երաժշտական մասով համագործակցել է «Նոր հայեր» ՈւՀԱ թիմի հետ: 1998-2000թթ Երևանում թողարկել է «Top 10 of Rabiz» 1-ին-ից 3-րդ ձայնասավառակները: 2000թ-ից տեղափոխվել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաք, որտեղ թողարկել է «Top 10 of Rabiz» 4-րդ և 5-րդ ձայնասկավառակները ու սկսել է աշխատել Գլենդելի «ԱՐՏՆ-Շանթ» հեռուստաընկերությում: Մինչ 2007թ. եղել է բազմաթիվ հեռուստանախագծերի հաղոդավարը և պրոդյուսերը: Նկարահանել է 7 տեսահոլովակ: 2007թ. վերադարձել է Երևան և սկսել համագործակցությունը «Շանթ» հեռուստաընկերության հետ, որտեղ վարել է բազմաթիվ հեռուստանախագծեր` «Թաքնված տաղանդ», «Պարիր, թե կարող ես», «Պարահանդես», «Իքս Ֆակտոր» և այլն: 2012թ. խաղացել է «Ջին ջան» ներկայացման մեջ: Նկարահանվել է «Սկոչ և վիսկի» (2015թ.), «Որոգայթ» (2015թ.) ֆիլմերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար