Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Արարատ Այվազյան

Բանաստեղծ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԲԱՐԽՈՒԴԱՐՈՎ

Լեզվաբան, բառարանագիր

7 մարտ, 1894 - 3 հոկտեմբեր, 1983

Ծնվել է Բաքվում: 1918թ. ավարտել է Պետերբուրգի համալսարանի սլավոնական լեզուների ֆակուլտետը: 1918-22թթ ռուսաց լեզու է դասավանդել Պյատիգորսկի, Բաքվի և Պետրոգրադի դպրոցներում: 1950-53թթ եղել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) մանկավարժական ինստիտուտի ռուսաց լեզվի ամբիոնի վարիչը: 1957թ-ից եղել է «Русский язык в национальой школе» («Ռուսաց լեզուն ազգային դպրոցում») պարբերականի գլխավոր խմբագիրը։ Հայտնի են հեղինակակիցների հետ նրա կազմած «Ռուսաց լեզու» (1929թ.), «Ռուսաց լեզվի դասագիրք» (միջնակարգ դպրոցների համար), «Ռուսաց լեզվի պատմության քրեստոմատիա» (մաս 1, 1938թ., մաս 2, պրակ 1, 1944թ., պրակ 2, 1948թ.) և այլ աշխատություններ, որոնք մեծ դեր են խաղացել ռուսաց լեզվի ուսումնասիրության և ուսուցման գործում։ Գիտական գործունեության մեջ ծանրակշիռ տեղ են բռնում խմբագրական աշխատանքները։ Նա հատկապես վաստակ ունի ռուսաց լեզվի մի շարք բառարանների պատրաստման, խմբագրման ու հրատարակման գործում։ 1938-46թթ խմբագրել է «Русский язык в школе» («Ռուսաց լեզուն դպրոցում») ամսագիրը։ «Ժամանակակից գրական ռուսաց լեզվի բառարան»-ի (հ.1-17, 1948-65թթ) ստեղծմանը մասնակցելու համար 1970թ. արժանացել է Լենինյան մրցանակի։ Պարգևատրվել է Լենինի և այլ շքանշաններով։ 1932թ. Լենինգրադի համալսարանում ստացել է պրոֆեսորի կոչում: 1946թ-ից եղել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար