Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղանկարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

Արա Պապանյան

Շեփորահար

 

 

 

 

ԼՅՈՒՍՅԱ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Արձակագիր

3 հուլիս, 1897 - 21 օգոստոս, 1968

Լյուսյա Արգուտինսկայա

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է սովետական առաջին կին զինթղթակիցը։ Ավարտել է Թիֆլիսի ռուսական գիմնազիան, ապա՝ Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, քաղաքացիական կռիվներին, ծառայել է 11-րդ բանակում որպես բուժքույր, գնդացրորդ, հետախույզ և զինվորական կոմիսար։ Մասնակցել է սովետա-ֆիննական (1939-40թթ) և Երկրորդ համաշխարհային (1941-45թթ) պատերազմներին։ Գրել է ռուսերեն: Գրողի առաջին գործերից են՝ «Ջրապտույտում» (1928թ.) վիպակը և «Մեծ գրքի էջը» (1930թ.) վեպը։ «Հրե ճամփա» (1932թ.) և «Տատյանա Սոլոմախա» (1937թ.) գրքերում պատկերել է 11-րդ բանակի մարտական ուղին։ «Մեծ սրտի մարդիկ» (1942թ.), «Ցասման բոց» (1943թ.), «Արյունոտ հոդը» (1943թ.) երկերում նկարագրել է Հայրենական մեծ պատերազմի հերոսամարտերը։ Մահացել է Մոսկվայում: