Ղևոնդ Հովնանյան

Բանասեր, լեզվաբան, թարգմանիչ

Զարմայր Մսերյան

Հրապարակախոս, լրագրող

Էդուարդ Դայան

Ջութակահար

Նունե Աղբալյան

Գեղանկարչուհի

Պետո Պողոսյան

Գեղանկարիչ

Էվա Ոսկանյան

Դաշնակահար, երգչուհի

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԲԵԴՐՈՍՈՎ

Գրաֆիկ, գեղանկարիչ

28 սեպտեմբեր, 1905 - 20 սեպտեմբեր, 1974

Ռուբեն Բեդրոսյան

Ծնվել է Հյուսիսային Կովկասի Արմավիր քաղաքում: 1929թ. ավարտել է Երևանի գեղարվեստական ուսումնարանը, 1936թ.՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Համառուսական գեղարվեստի ակադեմիայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1940թ-ից բնակվել է Երևանում, ստեղծագործել գրաֆիկայի մարզում (փայտագրություն, օֆորտ, լինոփորագրություն, էքսլիբրիս, գրքի ձևավորում)։ 1948-56թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1952-70թթ եղել է «Հայաստան» հրատարակչության գլխավոր նկարիչը։ Լավագույն աշխատանքներից են՝  «Գործարան» (1930թ.), «Երևանյան այգիներում» (1945թ.), «Այրիվանք» (1953թ.), «Արարատ» (1957թ.), «Հաղթանակի կամուրջը Երևանում» (1960թ.), «Սանահինի կամուրջը» (1967թ.), «Լենինի հրապարակը Երևանում» (1969թ.) փայտագրությունները, «Հեքիաթ են կարդում» (1942թ., օֆորտ), «Փոքրիկ բակ Կիրովականում» (1955թ., լինոփորագրություն) և այլն: Նկարազարդել է Վ.Գյոթեի «Բանաստեղծություններ» (1946թ.), Հովհաննես Շիրազի «Երկեր» (1957թ.), «Հայ գրականության անթոլոգիա» (1957թ.), Շեքսպիրի երկերը (հ.1-2, 1963թ.) և այլ գրքեր: 1958թ. նկարչի գործերից ցուցադրվել են Բրյուսելի համաշխարհային ցուցահանդեսում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1942թ., 1963թ.): 1960թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար