Տիրան Քելեկյան

Լրագրող, հրապարակագիր

Վազգեն Առաջին

Հայագետ, եկեղեցական գործիչ

Բոգդան Վերդյան

Արձակագիր

Զավեն Բեկյան

Բանաստեղծ

Վեսմիր Գրիգորյան

Գեղանկարիչ

Նարեկ Ավետիսյան

Գեղանկարիչ

Գարիկ Պապոյան

Հաղորդավար, դերասան, երաժիշտ

 

 

 

 

ՄԱՐՏԻՐՈՍ ԳԱՎՈՒԿՉՅԱՆ

Ճարտարապետ

8 օգոստոս, 1908 - 8 օգոստոս, 1988

Ծնվել է Թուրքիայի Նիգդե քաղաքում: 1934թ. ավարտել է Բեյրութի Ամերիկյան համալսարանի ճարտարապետության ինժեներական ֆակուլտետը։ 1941-46թթ եղել է Իրաքի Մոսուլ քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Իրաքում նախագծել ու կառուցել է հասարակական և բնակելի շենքեր։ Նրա գլխավոր հատակագծերով են կառուցվել Իրաքի Մոսուլ, էրբիլ, Ամադիա քաղաքների արվարձանները։ Եղել է Իրաքի «Սովետական Հայաստանի բարեկամների ընկերակցության» հիմնադիրներից և առաջին քարտուղարը, մասնակցել հայրենադարձության կազմակերպմանը և իրագործմանը, հայրենասիրական, հայագիտական-պատմաբանասիրական հոդվածներով հանդես է եկել սփյուռքահայ առաջադիմական մամուլում։ 1947թ. տեղափոխվել է Երևան, որտեղ աշխատել է «Ռեսպուբլիկական նախագծային ինստիտուտում» (1951թ-ից «Հայարդնախագիծ»): 1966թ-ից եղել է նախագծի գլխավոր ճարտարապետը։ 1954թ-ից եղել է Հայաստանի ճարտարապետների միության անդամ: Նրա նախագծերով Երևանում և հանրապետության մյուս քաղաքներում կառուցվել են բնակելի և հասարակական շենքեր, մասնակցություն է ունեցել մի շարք ճարտարապետական կառույցների և հուշարձանների կառուցման և վերականգման աշխատանքներին։ Զբաղվել է նաև գիտական-տեսական հետազոտությամբ։ Շնորհիվ իր հետաքրքրությանը դեպի հին քաղաքների ավերակների պեղումը, հետաքրքրվել է պատմությամբ, հատկապես Հին Արևելքի պատմությամբ՝ Շումեր, Աքքադ, Ասորեստան և Ուրարտու: Զբաղվել է հայ ժողովրդի ծագման խնդրով: Մասնակցել է գտնված սեպագիր արձանագրութնունների թարգմանությամբ, հատկապես Նուզիում (Միտաննի պետության քաղաքներից մեկը մ.թ.ա. 2-րդ հազարամյակ): Տիրապետել է հայերեն, արաբերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, իմացել և աշխատանքի մեջ օգտագործել է այլ եվրոպական և սլավոնական լեզուներ: Սովորել է նաև վեց «մահացած» լեզուներ, որոնցից են աքքադերենը, շումերերենը և խուռիերենը, հետաքրքրվել է տարբեր գիտություններով՝ հնագիտություն, դիցաբանություն, բառագիտություն և այլն: Լավ չի վերաբերվել Խորհրդային միությանը և իր հրապարակումները նա կատարել է ուրիշ երկրներում՝ իր հաշվին: 1973թ. Բեյրութում հրատարակվել է նրա «Արմեն և հայ անունների ծագումը և Ուրարտուն» մենագրությունը։ 1979թ. տեղափոխվել է Հայաստանից: Կանադայում և ԱՄՆ-ում հայերեն լեզվով հրատարակել է ևս երկու խոշոր աշխատանքներ, ինչպես նաև վերահրատարակել է անգլերեն լեզվով, որտեղ ուսումնասիրողը փաստեր է բերել հայ և շումեր ազգերի կապերի վերաբերյալ: Կյանքի վերջին տարիներին ուսումնասիրել է շումերական մշակույթը, որպեսզի ապացուցի, որ հայ ժողովուրդը հնագույնն է աշխարհում: Ի տարբերություն ճարտարապետական աշխատանքներին, Նրա պատմական նշանակություն ունեցող աշխատությունները չեն ստացել գիտական ճանաչում, նրան չի հաջողվել հրապարակել իր աշխատությունները ո՛չ ԽՍՀՄ-ի, ո՛չ ել Արևելքի երկրների հրատարակություններում: Սակայն վերջերս Հայաստանում կտրուկ հետաքրքրություն է առաջացել դեպի ուսումնասիրողի այն աշխատությունները, որոնք ապացուցում են, որ բնիկ հայերը հին ժամանակներից բնակվել են Հայաստանում: 1972թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման: Մահացել է Կանադայի Մոնրեալ քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար