Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԲՈՒԴԱՂՈՎ

Լեզվաբան

23 օգոստոս, 1910 - 18 հուլիս, 2001

Ծնվել է Դոնի Ռոստովում: 1933թ. ավարտել է Ռոստովի մանկավարժական ինստիտուտը, 1936թ.՝ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի ռոմանական բանասիրության ամբիոնի ասպիրանտուրան։ 1942-47թթ եղել է նույն ինստիտուտի բանասիրական ֆակուլտետի դեկանի տեղակալը, 1947-48թթ՝ դեկանը: 1945թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1947թ-ից պրոֆեսոր): 1952թ-ից դասավանդել է Մոսկվայի պետական համալսարանում, որտեղ 1952-2000թթ եղել է ռոմանական բանասիրության ամբիոնի վարիչը (1952թ-ից՝ պրոֆեսոր): Զբաղվել է ռոմանական լեզուների պատմությամբ ու կառուցվածքի հետազոտությամբ, ընդհանուր լեզվաբանական հարցերի լուսաբանմամբ։ Կարևոր տեղ են գրավում պատմական և պատմահամեմատական բառագիտությանը, շարահյուսությանը, գրական լեզուների ձևավորմանն ու զարգացմանը վերաբերող աշխատությունները. «Ֆրանսիական քաղաքական տերմինաբանության զարգացումը» (1940թ.), «Ռումիներենի շարահյուսության ուրվագծեր» (1958թ.), «Ռոմանական գրական լեզուների ուսումնասիրման խնդիրները» (1961թ.), «Համեմատական-իմաստաբանական հետազոտություններ (ռոմանական լեզուներ)» (1963թ.), «19-20-րդ դդ լեզվաբանների դիմանկարներ» (1988թ.), «Լեզուն և խոսքը մարդու մտահորիզոնում» (2000թ.) և այլն։ Հեղինակը լեզվական կոնկրետ նյութը սովորաբար քննել է լեզվի և հասարակության պատմական զարգացման կապի մեջ։ Այդ տեսակետից բնորոշ են «Բառերի պատմությունը և հասարակության պատմությունը» (1971թ.), «Լեզու, պատմություն և արդիականություն» (1971թ.), «Մարդը և նրա լեզուն» (1974թ.) մենագրությունները։ Նրա «Լեզվի գիտության ներածություն»-ը, որը նախկին Սովետական Միությունում և արտասահմանյան մի շարք երկրներում ընդունված է եղել որպես բուհական ձեռնարկ, վերահրատարակվել է մի քանի անգամ։ 1970թ-ից եղել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ: Արժանացել է Լենինգրադի պաշտպանության, Աշխատանքային կարմիր դրոշի մեդալների, 1980թ.՝ Պատվո շքանշանի: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար