Շարա Տալյան

Օպերային երգիչ

Վահան Գրիգորյան

Բանաստեղծ, արձակագիր

Վիկտոր Բալայան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ժենյա Ավետիսյան

Դերասանուհի, ասմունքող

Արթուր Շահնազարյան

Երգահան, երաժշտագետ

Լեյլա Սարիբեկյան

Երգչուհի, երգահան

Լևոն Պուչինյան

Շեփորահար

Գնել Սարգսյան

Դերասան, գրող

Կարինա Դանելյան

Հաղորդավար

Մամիկոն Սիմոնյան

Հաղորդավար

Անի Նաջարյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հովիկ Սարդարյան

Կոմպոզիտոր

 

 

 

 

ԽԻԿԱՐ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Պատմաբան, լրագրող

7 հունիս, 1918 - 11 հունվար, 1996

Ծնվել է ՀՀ Շինուհայր գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում)։ 1941թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1941-44թթ ծառայել է սովետական բանակում։ 1944-53թթ աշխատել է «Սովետական Հայաստան», «Բանվոր» թերթերում, ՀԿԿ Կենտկոմում, 1953-61թթ՝ ՄԼԻ հայկական մասնաճյուղում, սկզբում որպես տնօրենի տեղակալ, ապա՝ տնօրեն, 1961-67թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1967-70թթ եղել է «Հայաստան» հրատարակչության տնօրենը։ 1970թ-ից աշխատել է որպես ՀՀ ԳԱ Նախագահությանն առընթեր հասարակական գիտությունների գիտական ինֆորմացիայի բաժնի վարիչ։ 1948թ-ից դասավանդել է Երևանի բուհերում։ Եղել է Հայկական ԽՍՀ 5-րդ գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Աշխատությունները նվիրված են Անդրկովկասի հեղափոխական շարժումների, բոլշևիկյան հայ պարբերական մամուլի, ՍՄԿԿ պատմության խնդիրներին։ 1966թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1966թ-ից՝ պրոֆեսոր)։ Արժանացել է Ս.Վավիլովի, Խ.Աբովյանի անվան մեդալների, 1979թ.՝ Ս.Շահումյանի անվան մրցանակի, 1987թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար