Գաբրիել Նահապետյան

Բանասեր, հայագետ

Պողոս Զուրաբյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան

Դերասանուհի

Սոս Սոսյան

Դերասան

Ռուբեն Սանոյան

Դրամատուրգ, գրաքննադատ

Նոնա Գաբրիելյան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան

Քանդակագործ

Գրիգոր Գրիգորյան

Բալետի արտիստ

 

 

 

 

ՑԻՑԻԼԻԱ ԲՐՈՒՏՅԱՆ

Երաժշտագետ

24 սեպտեմբեր, 1920 - 21 մարտ, 2000

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է գեղանկարիչ Գևորգ Բրուտյանի դուստրը: 1942թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատմատեսական ֆակուլտետը, 1951թ.՝ Մոսկվայի կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկ.՝ Վ.Բելյաև, Յ.Կելդիշ)։ 1938-42թթ երաժշտություն և հարմոնիա է դասավանդել Երևանի դպրոցներում, 1942-44թթ՝ Երևանի երաժշտական ուսումնարանում: 1952-57թթ եղել է Հայաստանի ռադիոյի երաժշտական հաղորդումների պատասխանատու խմբագիրը: 1957թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի երաժշտության ամբիոնում (1961թ-ից՝ դոցենտ): Հրապարակել է՝ «Շարա Տալյան» (1956թ.),«Արամ Տեր-Հովհաննիսյան» (1962թ.), «Հայրենաբաղձ հնչյուններ» (1962թ., 1964թ.), «Սփյուռքի հայ երաժիշտները» (1968թ.), «Կոմիտաս» (1969թ.) աշխատությունները։ 1952թ. ստացել է արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 1967թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար