Վահրամ Թաթուլ

Բանաստեղծ

Էդուարդ Կզարթմյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վիվան

Արձակագիր, թարգմանիչ

Հարություն Մկրտչյան

Գրող, գրականագետ

Արշիլ Գորկի

Գեղանկարիչ

Գուրգեն Սևակ

Լեզվաբան

Լևոն Իսահակյան

Կինոռեժիսոր

Երանուհի Ասլամազյան

Գեղանկարչուհի

Ալեքսանդր Ալլեգրով

Դերասան, բեմադրիչ

Միհրան Սոսոյան

Գրաֆիկ, ձևավորող

Լյուդվիգ Բազիլ

Կոմպոզիտոր, ջութակահար

Նուպար Ակիշյան

Արձակագիր

Սամսոն Քառյան

Պատմաբան

Ռոման Բալայան

Կինոռեժիսոր

Հովհաննես Փիլիկյան

Բեմադրիչ, թարգմանիչ, թատերագետ

Էդվարդ Վարդանյան

Գեղանկարիչ

Ժաննա Գալստյան

Դերասանուհի, պետական գործիչ

Արտավազդ Բայաթյան

Երգիչ, երգահան

Արձագանք

Խումբ

Թամարա Հակոբյան

Հաղորդավար, լրագրող

Գոշ Հակոբյան

Երգիչ, դերասան

 

 

 

 

ԳԱԼՈՒՍՏ ԳԱԼՈՅԱՆ

Պատմաբան

1 մարտ, 1927 - 21 օգոստոս, 2003

Ծնվել է ՀՀ Փոքր Պարնի (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Անուշավան) գյուղում: Եղել է անվանի վիրաբույժ Անուշավան Գալոյանի որդին: 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, 1955թ.՝ Մոսկվայի Հասարակական գիտությունների ակադեմիան։ 1950-52թթ եղել է կոմերիտական ղեկավար աշխատող (ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար)։ 1955-58թթ աշխատել է ՄԼԻ հայկական մասնաճյուղում որպես ավագ գիտաշխատող, 1958-63թթ՝ տնօրենի տեղակալ, բաժնի վարիչ, 1963-79թթ՝ ՀՀ ԳԱ պատմության ինստիտուտի տնօրենը, 1979-82թթ՝ ՀՀ ԳԱ ակադեմիկոս-քարտուղար, 1982-88թթ՝ փոխնախագահը, 1988-91թթ՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղարը։ Նրա աշխատությունները հիմնականում վերաբերում են Անդրկովկասում և Հայաստանում սոցիալիստական հեղափոխության, բանվորական շարժումների, կոմունիստական կուսակցության ձևավորման հարցերին («Անդրկովկասում սոցիալիստական ռևոլյուցիայի և կոմունիստական շինարարության պատմության կեղծարարության դեմ», 1961թ., «Բանվորական շարժումը և ազգային հարցը Անդրկովկասում 1900-22թթ», ռուսերեն, 1969թ.)։ Հեղինակակից է «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր» (1970թ.) և մի շարք այլ աշխատությունների։ Եղել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի գլխավոր խմբագրության անդամ և 7-րդ հատորի (1967թ.) հեղինակներից, «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը» կոմպլեքսային խնդրի ԽՍՀՄ ԳԱ կոորդինացիոն խորհրդի անդամ։ «Պատմության քառուղիներում» (1982թ.) աշխատության մեջ հեղինակը վեր է հանել Հայոց ցեղասպանության (1915թ.) պատճառներն ու նախադրյալները, Թուրքիայի կառավարող շրջանների կողմից հայերի ոչնչացման եղանակով Հայկական հարցի «լուծման» քաղաքականության մշակումը և եզրակացրել, որ դարավերջին ստեղծված հայ ազգային քաղաքական կուսակցությունները չեն կարողացել հաղթահարել եվրոպական տերությունների նկատմամբ պատրանքները՝ նրանց հետ կապելով Հայկական հարցի լուծման հույսերը։ 1964-67թթ եղել է ԽՍՀՄ Նախարարների սովետին առընթեր գիտության և տեխնիկայի՝ լենինյան և ԽՍՀՄ պետական մրցանակների կոմիտեի անդամ, 1974թ-ից ՀՀ պետական մրցանակների հանձնաժողովի անդամ, 1971թ-ից ՀՀ ԳԱ թղթակից-անդամ։ 1963թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1964թ-ից՝ պրոֆեսոր): Արժանանացել է ՀՀ Պետական մրցանակի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի, Վավիլովի անվան մեդալի և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերի։ Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար