
Սուքիաս Սոմալյան
Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Տիգրան Գալեմճյան
Թատերական գործիչ, դրամատուրգ

Արշակ Մադոյան
Գրող, պատմաբան

Պողոս Տեր-Ասատրյան
Գեղանկարիչ

Արբակ Մխիթարյան
Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան
Թարգմանիչ

Պարույր Սևակ
Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Արտաշես Արարատյան
Դերասան

Դորա Սաքայան
Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան
Օպերային երգչուհի

Միքայել Մուրադյան
Պատմաբան

Ռոմիկ Սարդարյան
Բանաստեղծ

Սամվել Կոսյան
Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան
Դերասանուհի

Արամո
Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան
Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան
Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան
Կոմպոզիտոր, կլառնետահար

Տիգրան Մկրտչյան
Դերասան
ԱԴԱՄՅԱՆ ՔՈՒՅՐԵՐ

Հեղինե Ադամյան (ամուսն. ազգ.՝ Հայրանյան)
1881 - 1960
Եվգինե Ադամյան (ամուսն. ազգ.՝ Գարագաշյան)
1883 - 1945
Ծնվել են Բաքվում։ Եղել են երաժշտագետ Արշակ Ադամյանի և գյուտարար, գունավոր հեռուստացույցի հայտնագործող Հովհաննես Ադամյանի քույրերը։ 1900-04թթ սովորել են Ժնևի երաժշտական ակադեմիայում, 1904-08թթ՝ Բեռլինի Շտեռնի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Մարտին Կրաուզեի բարձրագույն վարպետության դասարանում։ Զուգանվագով համերգներ են տվել Արևմտյան Եվրոպայի և Ռուսաստանի խոշոր քաղաքներում, կատարել Բախի, Բեթհովենի, Լիստի, Շոպենի, Ռախմանինովի և այլոց երկու դաշնամուրի համար գրված բազմաբնույթ ստեղծագործությունները։ Քույրերի նվագն աչքի է ընկել նուրբ երանգավորմամբ, հախուռն դինամիկայով, ներդաշնակ անսամբլով, ստեղծագործական ազատությամբ։ Հեղինեն մահացել է Գերմանիայի Լեգնից քաղաքում, Եվգինեն՝ Փարիզում։