Հարություն Սվաճյան

Գրող, պետական գործիչ, հրապարակախոս

Սենեքերիմ Արծրունի

Դրամատուրգ, թարգմանիչ

Հրանտ Տեր-Անդրեասյան

Գրականագետ, պատմաբան, թարգմանիչ

Հրաչյա Գրիգորյան

Գրականագետ

Վահե Վահյան

Բանաստեղծ

Ժիրայր Ավետիսյան

Կինոռեժիսոր

Վիլլի Մոկացյան

Ջութակահար

Արմեն Ադամյան

Երգահան, երգիչ, կիթառահար

Վահագն Տեր-Հակոբյան

Կինոօպերատոր

 

 

 

 

ԱՆԱՆԻԱ ՆԱՐԵԿԱՑԻ

Մատենագիր, փիլիսոփա

Անհայտ - 978

Անանե Նարեկացի

Եղել է Նարեկավանքի առաջնորդ և դպրոցի հիմնադիրը, Գրիգոր Նարեկացու ազգականներից։ Ամբաստանվել է թոնդրակեցիներին հարելու մեջ՝ իբրև Խոսրով Անձևացու և Հակոբ Սյունեցու կողմնակից և համակիր։ Կաթողիկոս Անանիա Ա Մոկացու պահանջով, աղանդավոր լինելու մասին իր դեմ եղած մեղադրանքները հերքելու համար, գրել է «Գիր խոստովանութեան»-ը (հայտնաբերել և 1892թ. հրատարակել է Գ.Տեր-Մկրտչյանը)։ Նույն կաթողիկոսի պատվերով հեղինակել է «Հակաճառութիւն ընդդէմ թոնդրակեցւոց»-ը, որտեղ բացահայտել է թոնդրակեցիների սխալներն ու մոլորությունները, նզովել նրանց աղանդը: Գրվածքից մի քաղվածք պահպանվել է Հովհաննես Երզնկացու մոտ։ Նրա աշակերտ Ուխտանեսը հիշատակում է նաև «Հաւատարմատ» գործը (973թ.) ընդդեմ երկաբնակների, որը հեղինակն անձամբ ներկայացրել է կաթողիկոս Խաչիկ Ա Արշարունուն: Նրա գրվածքները կարևոր աղբյուրներ են թոնդրակեցիների գաղափարախոսությունն ուսումնասիրելու համար։ Որպես մանկավարժ մեծ տեղ է տվել գրականությանը և երգեցողությանը։ Դասավանդման մեջ նա առաջնային է համարել ուսուցչի անձնական օրինակը, գիտելիքների հարստությունը։ Նրա աշակերտներից հայտնի են Գրիգոր Նարեկացին և նրա եղբայր Հովհաննեսը։ Աշակերտներից Ուխտանեսը նրա խնդրանքով գրել է «Պատմութիւն Հայոց»-ը: Գրիգոր Նարեկացին և Ուխտանեսը նրան համարել են «հոգեզարդ փիլիսոփա» և «հռչակավոր հռետոր»։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար