
Գարեգին Կուզիկյան
Պետական գործիչ, լրագրող

Ստեփան Թարյան
Գեղանկարիչ, քանդակագործ

Ծովակ Համբարձումյան
Կոմպոզիտոր

Արաքսի Սարյան
Երաժշտագետ, արվեստաբան

Էլվիրա Մնացականյան
Բալետի արտիստ, պարուսույց

Մարիամ Հակոբյան
Քանդակագործ

Ամատունի Վիրաբյան
Պատմաբան

Տիգրան Հեքեքյան
Դիրիժոր

Արթուր Մոլիտվին
Բաս-կիթառահար

Լիզա Բարսեղյան
Դերասանուհի

Արամազդ Պետրոսյան
Գեղանկարիչ

Գրիգորի Ալոնց
Պարող, պարուսույց
ԱՍՏՂԻԿ

30 հունիս, 1852 - 1 մայիս, 1884
Ամպեր Գանթարճյան
Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է դերասանուհի Սիրանույշի քույրը։ Նախնական կրթությունն ստացել է ընտանիքում, ապա սովորել ֆրանսիական դպրոցում։ Բեմական ասպարեզ մտել է 1870-ականների սկզբներին, Հակոբ Վարդովյանի քաջալերանքով։ Առաջին անգամ բեմ է բարձրացել 1870-71թթ թատերաշրջանում, Մոլիերի «Պարոն Բուրսոնյագ» պիեսում կատարելով Նիրինի դերը։ Այնուհետև աչքի է ընկել այլ դերերով։ Իր բեմական կարողությունները լիովին դրսևորել է հաջորդ դարաշրջանում՝ Պետրոս Մաղաքյանի խմբում։ Օրթագյուղի այդ թատրոնում խաղացել է գերազանցապես արևմտաեվրոպական մելոդրամաներում։ 1875թ. նորից է միացել Վարդովյանին։ 1879թ. Սիրանույշի և Պետրոս Ադամյանի հետ եկել է Կովկաս՝ Թիֆլիսի հայկական թատերական կոմիտեի հրավերով։ Նույն թվականի սեպտեմբերից մինչև 1881թ. գարունը խաղացել է Թիֆլիսի թատրոնում, կատարելով կարևոր բազմաթիվ դերեր, որոնցից հիշատակության արժանի են՝ Պորցիա (Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Հեղինե (Ա.Դյումա հոր «Քին»), Կատարինե (Վ.Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Սալոմե (Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ»), Կուկուշկինա («Եկամտավոր պաշտոն»), Կատարին Հովարտ (համանուն պիեսում) և այլն։ 1882թ. վերադարձել է ծննդավայր, մասնակցել Սերովբե Պենկլյանի օպերետային խմբի ներկայացումներին՝ Իզմիրում, Հունաստանում, մեծ հաջողությամբ կատարելով կոնտրալտո դերեր, ինչպես՝ տիկին Լանժ (Շ.Լեկոկի «Մադամ Անգո»), Օրոր (Շ.Լեկոկի «Ժիրոֆլե-Ժիրոֆլա»), Պարիս (Ժ.Օֆենբախի «Գեղեցկուհի Հեղինե») և այլն։ 1881-82թթ Կոստանդնուպոլսում բեմադրել է Կամոլետտիի «Քույր Թերեզա», Դյումա որդու «Կամելիազարդ տիկինը» պիեսները: Մահացել է Կոստանդնուպոլսում։