Հովհաննես Քյաթիպյան

Բժիշկ, հրապարակախոս

Գրիգոր Ջանշյան

Հրապարակախոս

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ

Լևոն Կարագյոզյան

Դրամատուրգ, կինոսցենարիստ

Աշոտ Արզումանյան

Արձակագիր, լրագրող

Գաբրիել Արևյան

Արձակագիր

Սամվել Համբարձումյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ալին Գութան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՆԵՐՍԵՍ ԱԲԵԼՅԱՆ

Լրագրող, թարգմանիչ, տնտեսագետ

10 հոկտեմբեր, 1855 - 15 դեկտեմբեր, 1933

Ծնվել է Շամախիում։ Եղել է դերասան Հովհաննես Աբելյանի և դրամատուրգ Ալեքսանդր Աբեկլյանի եղբայրը։ Սկզբնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում, միջնակարգը՝ Բաքվի ռեալականում, բարձրագույն մասնագիտականը՝ Մոսկվայի տեխնիկական դպրոցում։ 1875թ. «Մոսկովյան» ծածկանունով թղթակցել է «Մշակ» թերթին։ 1881թ. Մոսկվայում մի խումբ հայ ուսանողների հետ հիմնել է «Հայրենասերների միություն»-ը։ 1887-88թթ Կովկասի տնտեսական կյանքին նվիրված ուսումնասիրություններով աշխատակցել է «Արձագանք», «Զակավկազսկոյե օբոզրենիե» («Закабкаское обозрение») թերթերին։ Ըստ նրա տնտեսագիտական համոզմունքների, որոնք ձևավորվել են Պրուդոնի և ռուսական նարոդնիկների գաղափարների ազդեցությամբ, արհեստավորների, գյուղացիների և «մտավոր մշակների» միջև պարզ ապրանքափոխանակություն հաստատելով, հնարավոր է խափանել կապիտալիզմի զարգացումը և հիմնել մանրբուրժուական սոցիալիզմ։ Սովետական իշխանության տարիներին ապրել և աշխատել է Թբիլիսիում, ուր և մահացել է։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար