ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ

29 հունիս, 1855 - 13 դեկտեմբեր, 1885

Ծնվել է Վրաստանի Շամշուլդա գյուղում։ 1868-70թթ սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ Զբաղվել է ուսուցչությամբ, բացել դպրոցներ։ «Երկու թումբ կամ խեղճ սիրահարներ» (1876թ.) անդրանիկ գրքում արտացոլել է ավանդական բիրտ սովորույթներին զոհ դարձած սիրահարների ողբերգությունը։ «Գյուղական խալֆա» (1883թ.) ինքնակենսագրական երկում արծարծել է հին դպրոցի կրթական ձևից ու ժառանգությունից հրաժարվելու խնդիրները։ Գյուղական լուսավորիչների գործունեության տարբեր կողմերը, նրանց և հարուստ վերնախավի միջև եղած հակասություններն են արտացոլված «Հիմնարկություն գավառական ուսումնարանի» (1889թ.) վիպակում։ Գրել է նաև մանուկների համար («Քնարիկ մանկական», 1880թ., «Փնջիկ», 1885թ. և այլն)։ Թողել է շուրջ մեկ տասնյակ պիեսներ, որոնց մեջ առանձնանում է «Սուտ ճգնավոր»-ը (հրտ.՝ 1891թ.) երկու գործողությամբ վոդևիլը։ Այն նախասովետական շրջանում հրատարակվել է մի քանի անգամ և բազմիցս բեմադրվել։ Կատակերգություններից ուշագրավ են «Կրակի մեջ եմ ընկել», «Տըլոտ Կարո», «Փոքրիկ ախոյանները» և այլ գործեր։ Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար