Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱԲԵԼՅԱՆ

Դրամատուրգ, թատերական գործիչ

5 հունիս, 1858 - 6 մայիս, 1940

Ծնվել է Շամախիում։ Եղել է դերասան Հովհաննես Աբելյանի եղբայրը։ Սկզբնական կրթությունն ստացել է Շամախու հայկական դպրոցում։ 1872թ. երկրաշարժից հետո տեղափոխվել է Բաքու, որտեղ մի քանի արհեստավորների մոտ աշակերտություն անելուց հետո մտել է մի շվեդացու հիմնած մեքենայական գործարան՝ իբրև փականագործության բանվոր-աշակերտ։ Հետագայում այդ գործարանն անցել է տեղական խոշոր ձեռնարկողներին։ Տարիներ աշխատելով և անցնելով մեքենայագործության զանազան ճյուղերը, վերջում դարձել է գործարանի կառավարչի օգնական։ Միաժամանակ նվիրվել է ինքնակրթության համառ աշխատանքին, գրական ասպարեզ է մտել «Մշակ»-ին աշխատակցելով, ապա գրել է «Տարազ»-ին, «Արոր»-ին և «Մուրճ»-ին։ Հեղինակել է կատակերգություններ, դրամաներ՝ արտացոլելով մանր արհեստավորական խավի կյանքն ու կենցաղը («Մարվող ճրագներ», 1903թ., «Միկիչի հար սանիքը», 1903թ. և այլն) և բանվորական շարժման դրվագներ («Նշանվածներ», 1911թ.)։ 1880թ-ից ուշագրավ թղթակցություններով, գրական երկերով աշխատակցել է «Մշակ», «Արձագանք» պարբերականներին, «Աղբյուր» մանկական ամսագրին։ 1890-ական թվականների սկզբներից գրել է դրամատիկական գործեր՝ «Անկոչ հյուրը», «Միկիչի հարսանիքը» (1895թ.), «Միկիչի ապահարզանը» (1899թ.), «Նավթի Ֆանտանը» (1896թ.), «Մարվող ճրագներ», «Գյուղի վարժապետը» (1909թ.), «Պոետի երազը» (1909թ.), «Նշանվածները» (1912թ.), «Պըլը Պուղի» և այլն, որոնցից մի քանիսը արժանի տեղ են գրավել արևելահայ բեմում, մասնավորապես «Նավթի Ֆանտանն» ու «Մարող ճրագները»։ Վերջինս հաջողությամբ բեմադրվել է ոչ միայն Կովկասում, այլև Կոստանդնուպոլսում, հետագայում էլ սփյուռքահայ կենտրոններում։ Բացի վերոհիշյալ պիեսներից, գրել է մի շարք ոտանավորներ, որոնք տպագրվել են «Աղբյուր» և «Տարազ» պարբերականներում։ Սերտ կապերի մեջ է եղել Ալեքսանդր Շիրվանզադեի, Պետրոս Ադամյանի, Գևորգ Չուբարի հետ։ Մահացել է Դոնի Ռոստովում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար