Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Սերգեյ Հախվերդյան

Արձակագիր, պատմաբան

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՀՐԱՆՏ ԱՍԱՏՈՒՐ

Բանասեր, գրաքննադատ

10 օգոստոս, 1862 - 5 հունիս, 1928

Հրանդ Ասատուրյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում։ Եղել է գրող Սիպիլի ամուսինը: Սովորել է տեղի Մեզպուրյան վարժարանում: 1873թ. ավարտել է Կ.Պոլսի Ռոբերտ քոլեջը, 1884թ.՝ Փարիզի իրավաբանական վարժարանը։ Կ.Պոլսում աշխատել է որպես իրավաբան։ Գրչակիցների հետ 1876թ. վերջերին հիմնադրել է «Հայ գրական ընկերաթյուն»-ը, 1879թ.՝ «Կիլիկյան ընկերություն»-ը։ 1881թ. մեկնել է Փարիզ, այնտեղից աշխատակցել «Մասիս» պարբերականին։ 1884թ. վերադարձել է Կ.Պոլիս, Արաքս ստորագրությամբ «Արևելք» օրաթերթում հրատարակել իր փարիզյան տպավորությունները «Կյանքը ի Ֆրանսիա» խորագրով։ 1892թ. Գրիգոր Զոհրապի հետ խմբագրել է «Մասիս» գրական հանդեսը։ 1898-1908թթ պաշտոնավարել է Կ.Պոլսի Կենտրոնական վարժարանում որպես գրականության և աշխարհաբար լեզվի դասատու։ Գրել է բանաստեղծություններ, որոնք լույս են տեսել 1879թ. «Պատանեկան ներշնչումներ» խորագրով։ Նույն թվականին առանձին գրքով լույս է տեսել նրա «Սահմանադրություն և հայ ժողովուրդը» գրքույկը։ Հիմնականում զբաղվել է գրական քննադատությամբ։ «Դիմաստվերներ» (1921թ.) գրքում ներկայացրել է Ս.Տյուսաբի, Գ.Օտյանի, Հ.Պարոնյանի, Մ.Մամուրյանի, Գ.Չիլինկիրյանի, հայ այլ գործիչների կյանքի ու գործունեության քննադատական ուրվագիծը։ Կյանքի վերջին տասնամյակում զբաղվել է արևմտահայ թատրոնի պատմությամբ, գրել է այդ պատմության առաջին շրջանին վերաբերող մի քանի ուշագրավ հոդվածներ, որոնք լույս են տեսել Ազգային հիվանդանոցի «Ընդարձակ տարեցույցներում» (1925թ., 1926թ., 1927թ.)։ Իր կնոջ աշխատակցությամբ կազմել է հայոց լեզվի և գրականության դասագրքեր՝ «Աշխարհաբարի գործնական քերականությունը» և «Թանգարան» (1929թ., տարրական, միջին և բարձրագույն դասընթաց), որոնք արժանացել են մի քանի տպագրության։ Մահացել է Կոստանդնուպոլսում։