Բեգլար Ամիրջանյան

Օպերային երգիչ

Տիրան Կարապետյան

Գեղանկարիչ

Ժիրայր Վարդանյան

Կինոօպերատոր

Սիլվա Մինասյան

Բալետի արտիստ

Աշոտ Սահրատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Աշխեն Աբազյան

Բանաստեղծ, արձակագիր

Ռուբեն Մանուկյան

Գեղանկարիչ

Ալեն Բերբերյան

Կինոռեժիսոր, կինոսցենարիստ

Դավիթ Բաբախանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ելենա Արշակյան

Կինոռեժիսոր

Արա Առաքելյան

Սաքսոֆոնահար

 

 

 

 

ՀՈՎՍԵՓ ԱԹԱԲԵԿՅԱՆՑ

Հրապարակախոս, թարգմանիչ, գյուղատնտես

20 հոկտեմբեր, 1870 - 15 հունվար, 1916

Ծնվել է Ղազախի գավառի Դաղքիսաման գյուղում (այժմ՝ Ադրբեջանում)։ Ավարտել է Թիֆլիսի առաջին արական գիմնազիան, երկու տարի սովորել Պետերբուրգի համալսարանում, ապա՝ Հոհենհայմի գյուղատնտեսական ակադեմիայում (Գերմանիա)։ Գերմանիայամ ուսանելու տարիներին ծանոթացել է գիտական սոցիալիզմի ուսմունքին։ 1893թ. Շտուտգարտում սերտ կապեր է հաստատել գերմանական սոցիալ-դեմոկրատիայի ականավոր գործիչներ Կ.Կաուցկու, Կ.Ցետկինի և Հ.Պարվուսի հետ։ Նրա մասնակցությամբ Կաուցկին և Պարվուսը կազմել են Թուրքիայամ հայկական ջարդերը դատապարտող կոչեր, որոնք հրապարակվել են գերմանական և ավստրիական մամուլում։ 1894թ. մեկնել է Իտալիա, ուսումնասիրել երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային կյանքը և այդ մասին Atb. ստորագրությամբ հրապարակախոսական հոդվածներ տպագրել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության «Նոյե ցայտ» («Neue Zeit») հանդեսում (1895թ.)։ Նրա գլխավորությամբ բնագրից առաջին անգամ հայերեն է թարգմանվել Ֆ.Էնգելսի «Սոցիալիզմի զարգացումն ուտոպիայից դեպի գիտություն» աշխատությունը, որը հրատարակվել է 1894թ., «Գիտական սոցիալիզմ» խորագրով։ Նույն թվականին նրա մասնակցությամբ պատրաստվել է նաև Կ.Մարքսին Ֆ.Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստ»-ի հայերեն թարգմանությունը, որը մնացել է անտիպ։ Նամակով դիմել է Էնգելսին (1894թ. նոյեմբերի 1), տեղեկություններ հաղորդել հայոց պատմության, հայերի ազգային-ազատագրական շարժման մասին և խնդրել գրել առաջաբան «Մանիֆեստ»-ի հայերեն հրատարակության համար։ Էնգելսն նամակով պատասխանել է, որ ինքը անծանոթ լեզվով հրատարակվող գրքին առաջաբան գրել չի կարող։ Նա միաժամանակ այն միտքն է հայտնել, որ հայ ժողովրդի ազատագրությունը պայմանավորված է միայն ռուսական հեղափոխության հաղթանակով։ Հրապարակախոսի հետագա գործունեությունը չի ընթացել քաղաքական պայքարի հունով։ Եկել է Հայաստան և զբաղվել հոր կալվածքով։ 1904թ. զորակոչվել է բանակ, ծառայել Կարսում և տեղի կայազորի կողմից ընտրվել 2-րդ Պետական դումայի անդամ։ Կարսին քաղաքային ինքնավարության տալու խնդիրը Դումայում օրենսդրական կարգով անցկացնելու նպատակով հարել է կադետական ֆրակցիային։ Դուման ցրվելուց հետո Հայաստանում զբաղվել է գյուղատնտեսությամբ։ Նախագծել ու իրականացրել է մի շարք հիդրոտեխնիկական կառուցումներ, ստացել խաղողի նոր փոփոխակներ, գրել ուսումնասիրություններ։ 1914թ. նորից զորակոչվել է բանակ՝ որպես սպա։ Ինքնասպան է եղել Կարսում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար