ԱՇՈՏ ԱԹԱՆԱՍՅԱՆ

Լրագրող, երգիծաբան, գյուղատնտես

15 փետրվար, 1870 - 22 մարտ, 1941

Ծնվել է Երևանում։ 1895թ. ավարտել է Լայպցիգի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը։ Թիֆլիսում հիմնադրել և խմբագրել է «Աշխատանք», ապա «Նոր աշխատանք» շաբաթաթերթերը (1906-07թթ) և Անդրկովկասում՝ հայկական առաջին մասնագիտական «Գյուղատնտես» հանդեսը (1909-17թթ)։ Կազմել է նաև 1877-78թթ հայազգի գեներալներ Մ.Լոռիս-Մելիքովին, Վ.Մադաթովին, Ի.Լազարևին նվիրված պատկերազարդ հուշամատյանները։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, տարբեր կազմակերպությունների կազմում զգալի աշխատանք է կատարել Արևմտյան Հայաստանի քայքայված տնտեսությունը վերականգնելու համար. կազմակերպել է հողագործական աշխատանքները, հայ գյուղացիներին սովորեցրել է հողի մշակման նոր, առաջավոր եղանակներ և գյուղատնտեսական նորագույն գործիքներով աշխատելու ձևերը։ Բացի այդ, լինելով Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերում, արձանագրել և լուսանկարել է օսմանյան իշխանությունների կողմից իրականացրած հայկական բնակավայրերի ավերածություններն ու հայերի զանգվածային սպանությունները։ 1926թ. Ս.Կանայանի, Է.Տեր-Գրիգորյանի և ուրիշների հետ հիմնադրել է «Հայ գրական ընկերությունը», որը սակայն խորհրդային իշխանությունների կողմից լուծարվել է։ 1922-31թթ աշխատել է ՀԽՍՀ Հողժողկոմատում։ «Մուրճ», «Մշակ» և այլ պարբերակաևներում Ստորա-Կետ, Սալ-Ման, Դոն-Պեդրո և այլ կեղծանուններով տպագրել է ֆելիետոններ, ծաղրել ժամանակի բարքերը։ Գրել է նաև «Ջրվեժ» (1915թ.) և «Սևան» (1932թ.) պատմական պիեսները։ Ունի անտիպ հուշեր։ Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար