Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՆԱՅԻՍ

Արձակագիր, բանաստեղծ

20 փետրվար, 1872 - 4 օգոստոս, 1950

Եվփիմե Ավետիսյան

Ծնվել է Կոստանդնուպոլսում, Ակնից գաղթած Չոպանյան (Հովվյան) հայտնի գերդաստանի ճյուղավորումներից մեկում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Մաքրուհյաց վարժարանում, ապա սովորել ֆրանսիացի գրող տիկին Ֆյուրեի մասնավոր դպրոցում։ Հայերենը կատարելագործելու համար մասնավոր դասեր է վերցրել բանաստեղծներ Թովմաս Թերզյանից և Խորեն Նար Պեյից։ Առաջին նորավեպը՝ «Խրճիթի մը մեջ», լույս է տեսել 1885-86թթ, «Մասիս» շաբաթաթերթում։ 1893թ. նույն հանդեսում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը։ Այնուհետև հաճախ է երևացել պարբերական մամուլում արձակ և չափածո երկերով։  Երկերում արտացոլել է հալածված, ողբերգություն ապրող մարդկանց կյանքը, բողոքել կնոջ իրավազրկության դեմ։ Համիդյան կոտորածի տարիներին մեկնել է Շվեյցարիա, Օսմանյան սահմանադրությունից հետո վերադարձել է Կ.Պոլիս, աշխատակցել մամուլին («Բիւզանդիոն», «Արեւելեան մամուլ», «Շանթ» և այլն)։ Առաջին աշխարհամարտից հետո եղել է «Հայ կին» հանդեսի աշխատակիցներից մեկը։ Ապրել է նաև Ռումինիայում, Բուլղարիայում։ 1922թ. տեղափոխվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը, շարունակելով աշխատակցել սփյուռքահայ մամուլին («Հայաստանի կոչնակ», «Անահիտ» և այլն)։ Նրա բանաստեղծություններն ամփոփված են «Այգ և վերջալույս» ժողովածուում (Փարիզ, 1942թ.)։ Մահից մի տարի առաջ լույս են տեսել նրա արժեքավոր հիշողությունները «Հուշերս» վերնագրով (Փարիզ, 1949թ.)։ Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար