ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՍԼԱՆՈՎ

Դիրիժոր, երգահան

10 հոկտեմբեր, 1874 - 11 հուլիս, 1960

Ալեքսանդր Ասլանյան

Ծնվել է Բաքվում։ Ավարտել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերությանն առընթեր Երաժշտադրամատիկական ուսումնարանը։ 1908թ. Բաքվում հիմնադրել է սիմֆոնիկ նվագախումբ։ 1912-18թթ ղեկավարել է Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախումբը։ 1911թ. կայացած իր համերգում մասնակցել է Յաշա Հայֆեցը։ Նույն վայրում 1912թ. ղեկավարել է Ս.Պրոկոֆևի առաջին դաշնամուրային համերգը, իսկ 1913թ. ղեկավարել է նրա երկրորդ դաշնամուրային համերգի պրեմիերան: 1912-17թթ համատեղել է նաև Պավյովսկի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորի պաշտոնը։ Համերգային ծրագրերի մեջ էին մտնում ռուս և օտար կոմպոզիտորների աշխատանքներ, այդ թվում՝ Ս.Ռախմանինովի, Ն.Մյասկովսկովու, Կ.Դեբյուսիի, Գ.Մալեռի, Ն.Ռիմսկի-Կորսակովի ստեղծագործությունները: 1918-20թթ սիմֆոնիկ համերգներ և օպերային ներկայացումներ է ղեկավարել Թիֆլիսում ու Բաքվում։ 1921թ. հրավիրվել է Փարիզ՝ օպերային թատերաշրջանին մասնակցելու, իսկ 1923թ. հաստատվել է Նյու Յորքում։ 1924թ., իր կնոջ՝ երգչուհի Ն.Էյխենվալդի հետ հիմնադրել է ձայնամարզության ստուդիա (գործել է մինչև 1951թ.), ուր սովորել են բազմաթիվ, այդ թվում և հայ երգիչ-երգչուհիներ։ Հրատարակել է հայկական երգերի ժողովածու, դաշնամուրի համար գրել հայկական երաժշտական գործեր, նվագախմբի համար կատարել է վերադաշնակողներ, մշակումներ։ 1932թ. ԱՄՆ-ում ղեկավարել է Ռուսական Գրանդ-օպերայի Մ.Պ.Պանտելեևի ներկայացումները: Եղել է Մակար Եկմալյանի պատարագների ամենալավ կատարողներից մեկը։ Մահացել է ԱՄՆ Դետրոյտ քաղաքում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար