Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԳԱՅԱՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1953թ. հունիսի 8-ին, Երևանում: Դաշնակահար Թոմաս Մադաթովի կինն է: 1969թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան թիվ 58 միջնակարգ դպրոցը: 1969-74թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի էսթետիկայի բաժնում: Զուգահեռ երգել է Ակսել Բակունցի ղեկավարած «Սերպանտին» անսամբլում: 1972թ. մասնակցել է «Երիտասարդ ձայներ» հանրապետական երաժշտական մրցույթին և արժանացել 2-րդ մրցանակին: 1973թ. մասնակցել է Բեռլինի երիտասարդ կատարողների միջազգային երաժշտական փառատոնին` արժանանալով դափնեկրի կոչման: 1974-87թթ աշխատել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազային նվագախմբում՝ որպես մենակատար: Հիմնականում երգել է էստրադային ոճում, կատարել է նաև ժողովրդական երգեր: Նրա կատարմամբ հայտնի են Ռ.Ամիրխանյանի «Իմ սեր», Ա.Գրիգորյանի «Իմ Հայաստան», Ռ.Գալոյանի «Աերոֆլոտ», Ա.Սաթյանի «Արդյոք հիշում ես դու» և այլ երգեր: Նվագախմբի հետ մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում և արտերկրում՝ ԽՍՀՄ մի շարք քաղաքներ, ԱՄՆ, Ֆրանսիա, Պորտուգալիա, Աֆրիկա, Լեհաստան, Գերմանիա, Նիդերլանդներ և այլուր: 1987-90թթ աշխատել է Սիրիայում և Լիբանանում: 1991թ. մենահամերգով հանդես է եկել Լոնդոնի, 1992թ.՝ Կիպրոսի և Ժնևի հայկական համայնքներում: 1994-95թթ աշխատել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում: 1996-2006թթ ամուսնու հետ աշխատել է Վիեննայի Լ.Կնի անվան ազգային կրկեսում՝ որպես երգչուհի: 2006թ. վերադարձել է Երևան և նույն թվականից դասավանդում է Հայաստանի Երգի պետական թատրոնում: 2011թ-ից մասնակցել է «Երգում է 70-ականները» համերգային ծրագրին և ելույթներ ունեցել Երևանում, Լոս Անջելեսում: 2010թ. արժանացել է Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության մրցանակին, 2011թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: