Սրապիոն Թղլյան

Դրամատուրգ

Սուրեն Վահունի

Բանաստեղծ, թարգմանիչ

Բենիկ Սեյրանյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Վահան Արամունի

Բանաստեղծ, արձակագիր

Էդդա Աբրահամյան

Քանդակագործ

Մարիաննա Հարությունյան

Դաշնակահար, օպերային երգչուհի

Աննա Նշանյան

Օպերային երգչուհի

Կարլոս Եղիազարյան

Արձակագիր, երգիծաբան

Թորոս Ռասթկելենյան

Քանդակագործ

Սերգեյ Աթաբեկյան

Գրականագետ

Դավիթ Մուրադյան

Արձակագիր, կինոգետ

Աիդա Բաբաջանյան

Դերասանուհի

Գերման Ավագյան

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

Հովհաննես Գալստյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Գիսանե Պալյան

Երաժիշտ, երաժշտագետ

 

 

 

 

ՓԻԹԵՐ ՍՈՒՐՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս

7 ապրիլ, 1933 - 27 ապրիլ, 2017

Ծնվել է Բոստոնում, մեծացել Նյու Յորքում։ Սովորել է տեղի Ֆիլիպսի ակադեմիայում։ Ավարտել է Հարվարդի համալսարանի ռոմանական լեզուների բաժինը՝ տիրապետելով անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, գերմաներեն լեզուներին։ Բնակվել է նաև Եվրոպայում, ուսանել է Վերսալի Հոխե լիցեյում, Սալամանկայի համալսարանում, երկու տարի ծառայել է Գերմանիայում տեղակայված ամերիկյան բանակում։ Եղել է անգլերեն լեզվի և գրականության պրոֆեսոր: Ակտիվորեն մասնակցել է Հայաստանի և Սփյուռքի գրական-մշակութային կյանքին՝ եղել է «Արարատ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, «Անահիտ» գրական մրցանակի ժյուրիի անդամ, Կոլումբիայի համալսարանի Հայկական կենտրոնի տնօրենների խորհրդի անդամ։ 2010թ. դասախոսություններով հանդես է եկել հայաստանյան մի շարք բուհերում։ Հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ, երեք վեպ՝ «Միրի» (1957թ.), «Լավագույնը և վատթարը ժամանակներից» (1961թ.) և «Դարպաս» (1965թ.), ինչպես նաև էսսեներ, գրաքննադատական և վերլուծական հոդվածներ (մասնավորապես, նվիրված Վիլյամ Սարոյանի և Ֆրանց Վերֆելի ստեղծագործությանը)։ Հայաստանում հայերեն լույս են տեսել գրողի մի քանի ստեղծագործություններ, այդ թվում՝ «Ընթրիք օտարների հետ» պատմվածքների ժողովածուն (2010թ.), «Դարպաս» (2011թ.), «Միրի» (2013թ.) վեպերը և «Սպասումի մեկ դար» (2015թ.) էսսեների ժողովածուն։ «Լավագույնը և վատթարը ժամանակներից» վեպի շնորհանդեսը տեղի է ունեցել նրա մահից մեկ շաբաթ առաջ, Երևանում։ Արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի և ՀՀ սփյուռքի նախարության «Վիլյամ Սարոյան» մեդալի։ Մահացել է Նյու Յորքում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար