ԲՅՈՒԹԻՖԱՅ ՓՐՈՋԵՔԹ

Ռոք խումբ

Անդրե Սիմոնյան` վոկալ, կիթառ
Արմեն Շավերդյան` կիթառ, վոկալ
Առլեն Շավերդյան` դաշնամուր, վոկալ

Հիմնադրվել է 2004թ. մայիսին, Լոնդոնում, երգահան, պրոդյուսեր Անդրե Սիմոնյանի կողմից: Մինչ 2006թ. երգահանը գործել է հրավիրված երաժիշտների հետ: Խմբի անվանումը Շեքսպիրի «Համլետ» ստեղծագործությունից է: 2006թ. թողարկել է առաջին «Serenades for Insanity» ձայնասկավառակը և տեղափոխվել Հայաստան: Նույն թվականին խմբին են միացել զույգ եղբայրներ կիթառահար Արմեն Շավերդյանը և դաշնակահար Առլեն Շավերդյանը: Հիմնական կազմում երեքն են, սակայն համերգների ժամանակ հանդես են գալիս 5-7 երաժիշտներով: Խումբը խնդիր է դրել չտարբերվել արտասահմանյան խմբերից, կատարել միայն սեփական ստեղծագործությունները` երաժշտության հեղինակները հենց իրենք են, խոսքերը` Անդրե Սիմոնյանի: 2008թ. թողարկել է առաջին արդեն պաշտոնական ձայնասկավառակը` «Behind the happy mask», որը եղավ առաջին անգլերեն լեզվով թողարկած ձայնասկավառակը Հայաստանում: Սկավառակի 8 երգերից 6-ի համար նկարահանվել է տեսահոլովակ: 2009թ. «Me and my despair» երգը մուտք գործեց «MTV» և գրավեց համաշխարհային ռոք երաժշտական տասնյակի 5-րդ տեղը: 2010թ. թողարկել է 2-րդ «Beyond the butterfly» ձայնասկավառակը, որի «Butterfly» երգը նույնպես դուրս է եկել համաշխարհային շուկա: Համերգներով հանդես է եկել Ավստրիայում, Վրաստանում, Հայաստանում և Անգլիայում, որտեղ «BBC» ընկերությունը դոկումենտալ ֆիլմ է նկարահանել խմբի մասին: Առաջին հայաստանյան խումբն է, ով նկարահանել է պաշտոնական տեսահոլովակ Անգլիայում` «All alone» երգի հիման վրա: 2011թ. թողարկել է «Կիլիկիա» երգը: 2012թ-ից պայմանագիր է կնքել ամերիկյան «St. Mangoose» ընկերության հետ և արդեն մուտք գործել ամերիկյան շուկա: Նույն թվականին Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն ռոք խումբ» մրցանակին: 2013թ. թողարկել է երրորդ՝ «United We Fall» ձայնասկավառակը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար