ՎԱՐԴԱՆ ԱՏՐՅԱՆ

Արձակագիր, լրագրող

13 հուլիս, 1896 - 6 հունվար, 1974

Վարդան Աստվածատրյան

Ծնվել է Թիֆլիսում։ 1917թ. ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը, 1934թ.՝ Տրանսպորտի ինժեներների Վ.Լենինի անվան աևդրկովկասյան ինստիտուտը (Թիֆլիս)։ 1930-34թթ խմբագրել է «Պրոլետար» օրաթերթը, 1930-32թթ՝ «Արշավ» և «Հոկտեմբեր» հանդեսները, 1932-34թթ՝ «Գրոհ» ամսագիրը։ 1934թ-ից եղել է հայաստանի գրողների միության անդամ: 1942-55թթ ղեկավարել է Վրաստանի գրողների միության հայկական բաժանմունքը։ Նրա առաջին ստեղծագործությունը՝ «Զրահագնացքը», տպագրվել է 1926թ., «Գրական արշավ» ամսագրում։ «Արյունոտ քառուղիներով» (գիրք 1-2, 1955-57թթ, գիրք 3, «Կարմիր ձիավոր», 1965թ.) եռապատումի մեջ արտացոլել է Հայաստանում 1914-20թթ տեղի ունեցած դեպքերը և բոլշևիկների պայքարը սովետական իշխանության համար։ Հրատարակվել են նաև նրա «Զրահագնացք» (1930թ.), «Գրոհում» (վեպ, 1932թ.), «Շավարշ Մամյան» (վիպակ, 1947թ.), «Երկեր» (1947թ.), «Հողի ձայնը» (վեպ, 1959թ.), «Պատմվածքներ» (1969թ.) գրքերը: Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն։ 1967թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մահացել է Երևանում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար