Մատթեոս Մամուրյան

Գրող, թարգմանիչ, բանասեր, պատմաբան

Լյուբով Լազարևա

Օպերային երգչուհի

Լևոն Հայկազունի

Կրկեսի արտիստ

Վազգեն Մուրադյան

Կոմպոզիտոր

Կառլոս Աբովյան

Գեղանկարիչ

Վյաչեսլավ Ամիրխանյան

Կինոռեժիսոր, դերասան

Անդրանիկ Խեչումյան

Թարգմանիչ, բեմադրիչ

Կարեն Գևորգյան

Պարող, պարուսույց

Միխայիլ Սիմոնյան

Ջութակահար

Ռեբեկա Դեմիրճյան

Օպերային երգչուհի

 

 

 

 

ՍՈՆԱ ՍԵՖԵՐՅԱՆ

Լեզվաբան, թարգմանիչ

3 հուլիս, 1939 - 8 հունիս, 2017

Ծնվել է Հալեպում։ 1960թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժինը։ 1963-65թթ Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի բարձրագույն մանկավարժական կուրսերն անցնելուց հետո, դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Նրա նախաձեռնությամբ հիմնադրվել են ԵՊՀ թարգմանչաց դպրոցը (1970թ.), «Աստղիկ» տարեգիրքը (1988թ.), «Սահակ Պարթև» հրատարակչությունը (1990թ.)։ Եղել է Շեքսպիրագիտության կենտրոնի ղեկավարը, Երիտասարդ թարգմանիչների ասոցիացիայի պատվավոր անդամ։ Նրա գրչին են պատկանում «Իմաստախոս Շեքսպիրը» (1986թ., 2010թ.), «Շեքսպիրը հայ իրականության մեջ (1850-1950)» (2002թ.) աշխատությունները, համատեղ կազմված Հայերեն-անգլերեն, Անգլերեն-հայերեն բառարաններ, անգլիական, ամերիկյան գրականությունից (Լուիս Քերոլ, Ռ.Կիպլինգ, Ս.Ֆիցջերալդ և այլն) կատարված բարձրորակ թարգմանություններ։ 1988թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 2004թ.՝ դոկտորի գիտական աստիճան (2006թ-ից՝ պրոֆեսոր): Մասնակցել է մի շարք միջազգային գիտաժողովների ու սեմինարների Հայաստանում, Անգլիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Իտալիայում, Հունաստանում և այլուր: 2009թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր մանկավարժի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար