Գրիգոր Ահարոնյան

Քանդակագործ

Ավետիս Սանճյան

Բանասեր, հայագետ

Միշել Լեգրան

Կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր

Արա Վահունի

Կինոռեժիսոր

Ջուլիետա Բաբայան

Դերասանուհի

Արմեն Քոլոզյան

Գեղանկարիչ, խեցեգործ

Աստղիկ Ոսկերչյան

Գոբելենագործ

Սվետլանա Սարգսյան

Գեղանկարչուհի

Զոհրաբ Հարոյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՌՈՒԲԵՆ ԱՎԱՆԵՍՈՎ

Լեզվաբան

14 փետրվար, 1902 - 1 մայիս, 1982

Ծնվել է Շուշիում։ 1909թ. ընդունվել է Մոսկվայի Լազարյան ճեմարան: 1919թ. ավարտել է միջնակարգ դպրոցը, 1925թ.՝ Մոսկվայի պետական համալսարանը: 1944թ-ից եղել է ԽՍՀՄ ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտի պատմական քերականության և բառագիտության բաժնի վարիչը, սլավոնագետների միջազգային կոմիտեին առընթեր ընդհանուր սլավոնական լեզվաբանական քարտեզագրքի հանձնաժողովի, ԽՍՀՄ ԳԱ լեզվի և գրականության բաժանմունքին կից բարբառագիտության ու լեզվի պատմության գիտական խորհրդի նախագահը, հնչույթաբանության մոսկովյան ուղղության հիմնադիրներից, 1937թ-ից՝ Մոսկվայի պետական համալսարանի ռուսաց լեզվի ամբիոնի պրոֆեսոր: Նրա գիտական աշխատությունները հիմնականում վերաբերում են ռուսերենի բարբառագիտությանը, լեզվաբանական աշխարհագրությանը, հնչույթաբանությանն ու հնչյունաբանությանը, կացութային ու պատմական քերականությանը, ուղղագրությանն ու ուղղախոսությանը։ Նրա մոտ սովորել են ավելի քան 200 լեզվաբաններ: Նրա ղեկավարությամբ ու խմբագրությամբ կազմվել է «Մոսկվայից արևելք ընկած կենտրոնական մարզերի ռուսերենի ժողովրդական խոսվածքների ատլասը» (մաս 1-2, 1957թ.): 1958թ-ից եղել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից-անդամ, 1965թ-ից՝ Չեխոսլովակիայի ԳԱ լեզվաբանական ընկերության պատվավոր անդամ, 1967թ-ից՝ Միջազգային հնչյունաբանական ընկերության փոխնախագահը, 1973թ-ից՝ Վարշավայի համալսարանի պատվավոր դոկտոր, 1978թ-ից՝ Լայպցիգի Սակսոնյան ԳԱ արտասահմանյան անդամ և Մայնցի գիտությունների և գրականության ակադեմիայի արտասահմանյան անդամ: 1971թ. արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ Մահացել է Մոսկվայում, թաղված է տեղի հայկական գերեզմանատանը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար