
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

31 հունվար, 1903 - 30 ապրիլ, 1983
Ծնվել է ՀՀ Շարուր-Դարալագյազի գավառի Ղուշչի (այժմ՝ ՀՀ Վայոց Ձորի մարզի Կեչուտ) գյուղում։ Նախնական կրթությունն ստացել է Նախիջևանի հայկական դպրոցում: 1916-17թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1920-26թթ աշխատել է ՀՀ Խաչիկ գյուղում որպես հոգևոր հովիվ: 1933թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմատնտեսագիտական ֆակուլտետը, 1937թ.՝ Մոսկվայի ԽՍՀՄ Կենտգործկոմին կից ասպիրանտուրան: Նույն թվականին պաշտպաանել է թեկնածուական ատենախոսություն։ Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1944-49թթ եղել է Երևանի համալսարանի հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչը, իսկ 1968-74թթ ղեկավարել է հնագիտության և աղբյուրագիտության ամբիոնը։ Խմբագրել է «Էջմիածին» ամսագիրը (1944թ., 1949-54թթ)։ Զբաղվել է հայագիտությամբ («Անանիա Շիրակացու մատենագրությունը», 1944թ., «Հովհաննես Իմաստասերի մատենագրությունը», 1956թ.)։ Կազմել է հայ հնագրության բուհական ամբողջական ձեռնարկը («Հայկական պալեոգրաֆիա», 1948թ.), գրել է «Հայ գրի և գրչության պատմության» (1959թ.)։ 1943թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1944թ-ից՝ պրոֆեսոր): Ծավալել է նաև հասարակական ակտիվ գործունեություն: 1944թ. պետական հատուկ հանձնարարությամբ գործուղվել է Իրան, Իրաք, Լիբանան, Պաղեստին, Եգիպտոս սփյուռքահայության շրջանում հանգանակություն կազմակերպելու «Սասունցի Դավիթ» տանկային շարասյունն ստեղծելու համար: 1945-46թթ մեծ աշխատանք է տարել Մերձավոր Արևելքի երկրներում հայրենադարձությունը կազմակերպելու գործում: Գիտական զեկուցումներով հանդես է եկել միջազգային գիտաժողովներում (Դելի, Պրահա, Մոսկվա, Թբիլիսի, Բաքու և այլ): Պարգևատրվել է մարտական և աշխատանքային գերազանցության մեդալներով և ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատվոգրերով: 1963թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: