Տիգրան Փեշտիմալճյան

Բժիշկ, հրապարակախոս

Վահան Տերյան

Բանաստեղծ

Եղիա Գասպարյան

Գեղանկարիչ, դրամատուրգ

Սիրան Սեզա

Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Անահիտ Թարյան

Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ՎԱՐԱԳ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լեզվաբան, բանասեր

1 հոկտեմբեր, 1910 - 7 օգոստոս, 2001

Ծնվել է ՀՀ Ելկավան (այժմ՝ ՀՀ Կոտայք) գյուղում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում, 1944թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1958-84թթ եղել է ՀՀ ԳԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի հայոց լեզվի պատմության բաժնի վարիչը։ Զբաղվել է ժամանակակից գրական արևելահայերենի կառուցվածքի ուսումնասիրությամբ, ինչպես նաև բառարանագրության, ոճաբանության, հայոց լեզվի պատմության հարցերով, հրատարակել «Ժամանակակից հայերենի հոլովների և հոլովական կապակցությունների իմաստային առումները» (1957թ.), «Հայերենի շարահյուսություն» (հ.1-2, 1958-64թթ), «Ավետիք Իսահակյանի պոեզիայի բառապաշարի ոճաբանական առանձնահատկությունները» (1954թ.) և այլ աշխատություններ։ Գրաբարից աշխարհաբարի է վերածել Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանից աշխարհի»-ն, կազմել «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի 2-րդ հատորը (1972թ.)։ Հրատարակվել են նաև նրա «Գրաբարի հոլովումը և խոնարհումը» (1945թ.), «Գրաբարի հատընտիր» (1946թ.), «Ժամանակակից հայերենի հնչյունաբանություն» (1955թ.), «Հայոց լեզվի շարահյուսության ներածություն» (1959թ.), «Հայերենի պարբերույթը» (1968թ.), «Գրիգոր Նարեկացու լեզուն և ոճը» (1975թ.), «Ակնարկներ հայոց գրական լեզվի պատմության» (1981թ.), «5-րդ դարի հայ թարգմանական գրականության լեզուն և ոճը» (1984թ.) գրքերը: 1960թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1973թ-ից՝ պրոֆեսոր): Մահացել է Երևանում: