ԱՐՓԻՆԵ ԲԵԿՋԱՆՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1976թ. հունիսի 3-ին, Երևանում: Երգիչ, երգահան Արման Էլբերտի կինն է: Մանկության տարիներին բնակվել է Ռուսաստանի Նովոռոսսիյսկ քաղաքում: 1982թ. վերադարձել է Երևան և 1983թ-ից ուսումը շարունակել է Լ.Տոլստոյի անվան թիվ 128 միջնակարգ դպրոցում, սակայն միջնակարգ կրթությունն ավարտել է թիվ 198 հատուկ մասնագիտացված դպրոցում: 1991-93թթ եղել է «Հայացք» վոկալ գործիքային անսամբլի մեներգչուհի: 1993թ. ընդունվել է Երևանի Ա.Բակունցի անվան ջազային քոլեջ, որտեղ ուսումը կիսատ է թողել և սկսել համագործակցությունը «Արձագանք» ստուդիայի հետ: Ավարտել է նաև «Հայբուսակ» բժշկական համալսարանը: Այդ տարիներին ունեցել է բազմաթիվ համերգներ աշխարհի տարբեր երկրներում և Հայաստանում ու արժանացել պատվոգրերի: 1996թ. նկարահանվել է «Մեր Բակը» գեղարվեստական ֆիլմում: Թողարկել է «11+1» (1999թ.), «Ես պուճուր եմ, ոսկեջուր եմ» (2003թ.) ձայնասկավառակները, նկարահանել է 6 տեսահոլովակ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար