Թադևոս Ավետումյան

Արձակագիր, թարգմանիչ

Սերովբե Թագվորյան

Հրապարակախոս, պետական գործիչ

Ալեքսան Պեզճյան

Մանկավարժ, բնագետ

Ամիրան Մանդինյան

Դերասան, թարգմանիչ

Վահագն Ստամբոլցյան

Երգեհոնահար

Հակոբ Ազիզյան

Դերասան, բեմադրիչ

Աբրահամ Տերյան

Բանասեր, հայագետ

Արա Գևորգյան

Կոմպոզիտոր, երաժիշտ

Նարինե Անանիկյան

Օպերային երգչուհի

Էրիկ Անթառանյան

Հաղորդավար, պրոդյուսեր

Արթուր Աղաբեկյան

Հաղորդավար

 

 

 

 

ԵՐԱՆՈՒՀԻ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Գեղանկարչուհի

15 ապրիլ, 1910 - 4 փետրվար, 1998

Ծնվել է Կարսի մարզի Բաշ-Շիրակ գյուղում (Գյումրիից ոչ հեռու)։ Եղել է նկարչուհի Մարիամ Ասլամազյանի քույրը: 1929թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումը, 1937թ.՝ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ Ստեղծել է բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, պաննոներ։ Քրոջ հետ Համամիութենական գյուղատնտեսական ցուցահանդեսի Հայաստանի տաղավարի համար 1939-40թթ նկարել է մի շարք պաննոներ։ Նրա գեղանկարչական աշխատանքներից են՝ «Նատյուրմորտ վարդագույն ֆոնի վրա» (1943թ.), «Աշխատանքի հերոս Խ.Վարդանյանի դիմանկարը» (1946թ.), «Արագածի հովիտը» (1955թ., բոլորն էլ՝ Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում), «Հայրենի գյուղում» (1947թ.), «Հովսեփ Օրբելու դիմանկարը» (1951թ.), «Այրիվանք» (1956թ.), «Արարատն առավոտյան» (1956թ., չորսն էլ՝ ՀԱՊ-ում), «Լավաշ են թխում» (1955թ.), «Նատյուրմորտ: Արևելյան ամանեղեն» (1967թ., երկուսն էլ՝ Դրեզդենի պատկերասրահ), «Աշխատանք-երջանկություն» եռանկարը (1971թ.), «Հայաստանի մրգերը» (1985թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում (1958թ.): 1965թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Մոսկվայում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար