ՎԱՐԴԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Պատմաբան

13 փետրվար, 1911 - 22 հոկտեմբեր, 1975

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Հայոց ցեղասպանության (1915թ.) ժամանակ գաղթել է Արևելյան Հայաստան։ 1932թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1948-54թթ եղել է ՍՄԿԿ Կենտկոմին կից Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրենը (միաժամանակ աշխատել է որպես ՀԿԿ Կենտկոմի «Պարտիական կյանք» ամսագրի գլխավոր խմբագիր), 1961-67թթ՝ ՀԿԿ Կենտկոմի գիտության ու բուհերի բաժնի վարիչը, 1967-75թթ՝ Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի փոխտնօրենը։ Նրա գիտական աշխատությունները նվիրված են Հայաստանում մարքսիզմի տարածման, կոմունիստական շարժման պատմությանը։ 1945թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 1967թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար