Գրիգոր Վանցյան

Լեզվաբան, գրաքննադատ

Թորգոմ Գուշակյան

Բանասեր, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Սուրեն Բադալյան

Ճարտարապետ, ճարտարագետ

Ալբերտ Մուշեղյան

Գրականագետ, թարգմանիչ

Յան Իսահակյան

Ճարտարապետ

Հենրի Գարուկյան

Գեղանկարիչ

Վահան Անդրեասյան

Բանաստեղծ, երգահան, եկեղեցական գործիչ

Արմեն Ադիլխանյան

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Ավագ Ավագյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՌԱՖԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

29 նոյեմբեր, 1921 - 7 օգոստոս, 1978

Ծնվել է ՀՀ Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում։ Եղել է արձակագիր Վալտեր Արամյանի եղբայրը: 1937-41թթ սովորել է Երևաևի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: 1941-43թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին։ Զորացրվելուց հետո աշխատել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, «Սովետական գրականություն և արվեստ» ամսագրում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։ 1954թ. լույս է տեսել նրա «Ռուբինյան եղբայրները» վեպը, ուր պատկերված է սփյուռքահայության ներգաղթը հայրենիք։ Գրել է նաև կարճ պատմվածքներ։ Հեղինակել է «Չթամբած ձիեր» (1963թ.) ժողովածուն։ Քնարական շնչով են տոգորված «Ո՜վ զարմանալի» (1969թ., Կոմիտասի մասին) և «Մեռած քաղաքի պարիսպների տակ» (1970թ.) ժողովածուները։ 1950թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Նրա գործերից թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, ուկրաիներեն և ռումիներեն: 1980թ. հրատարակվել է գրողի «Արևոտ անձրև» (պատմվածքներ, ակնարկներ) գիրքը: Ռուսերենից թարգմանել է Ֆումիկո Խայասիի «Վեց պատմվածք» (1963թ.), Դոմենիկո Ռեայի «Սենյորան իջնում է Պոմպեյուն» (1964թ.), Ուիլյամ Ֆոլկների «Լրիվ շրջադարձ» (1964թ.) և այլ գրողների երկեր: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար