Ղուկաս Ինճիճյան

Բանասեր, աշխարհագրագետ

Հայկ-Հակոբ Տետեյան

Թարգմանիչ, հրատարակիչ

Անանիա Սուլթանշահ

Մշակութային գործիչ, բժիշկ

Խնկո Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Հայկ Դավթյան

Ճարտարապետ

Հակոբ Մկրտչյան

Լեզվաբան, բարբառագետ

Սարգիս Աղամալյան

Օպերային երգիչ

Գոհար Գասպարյան

Հաղորդավար

Մանե Գրիգորյան

Հաղորդավար

 

 

 

 

ՎԱԼՏԵՐ ԱՐԱՄՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ

15 հուլիս, 1909 - 18 դեկտեմբեր, 1994

Ծնվել է ՀՀ Վաղարշապատ (այժմ՝ Էջմիածին) քաղաքում։ Եղել է արձակագիր Ռաֆայել Արամյանի եղբայրը։ 1932թ. ավարտել է Երևաևի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Աշխատել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1935-55թթ բռնադատվել է՝ գտնվելով ԽՍՀՄ բանտերում և համակենտրոնացման ճամբարներում: Այդ տարիների բանտային հուշերն արտացոլված են նրա «Կոլիմա» վիպակում և «Հյուսիսային պատմվածքներ» պատմվածքաշարում: Գրել է 1930-ական թվականների սկզբներից։ Պատմվածքների առաջին ժողովածուն («Տայգայի օրենքը») լույս է տեսել 1955թ.։ Հրատարակվել են նաև նրա «Պատմվածքներ» (1956թ.), «Ռուսա, որդի Արգիշտի» (վիպակ, 1957թ., 1970թ.), «Մարդը» (պատմվածքներ, 1959թ.), «Վաղը նորից լվացք կփռեն» (1959թ.), «Մարդու սերը» (1962թ.), «Ընկած ծառը» (պատմվածքներ, 1964թ.), «Խեղճ» մարդը» (1970թ.), «Միթե բոլորը հող դարձան» (1970թ.), «Թանաքագույն ծաղիկներ» (1973թ.), «Արահետներ» (1977թ.), «Վերադարձ» (պատմվածքներ, 1983թ.), «Զարմանալի տարիներ» (պատմվածքներ, 1985թ.), «Երանոս Կռմանցի» (հեքիաթ-վիպակ), «Խոտորջուրցիներ» (վիպակ և պատմվածքներ), «Կոլիմա» (վիպակ և պատմվածքներ, 2006թ.) գրքերը: Գրողի նախասիրությունը եղել է հուշապատումի նմանվող ակնարկը։ 1957թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ։ Նրա երկերը թարգմանվել և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն: Ռուսերենից թարգմանել է Ալոիս Իրասեկի «Չեխական հինավուրց զրույցներ» (1955թ.), Ցակարիաս Տոպելիուսի «Հեքիաթներ» (1956թ.), Կարլիս Սկալբեի «Ինչպես գնացի Հյուսիսի աղջկա մոտ» (հեքիաթ, 1962թ.), «Չինական հեքիաթներ» (1963թ.), Սերգեյ Սարտակովի «Թագուհին չտաս» (վիպակ, 1963թ.), «Չեխոսլովակյան պատմվածքներ» (ժողովածուի մի մասը, 1966թ.), Հալդար Լաքսնեսի «Ինքնուրույն մարդիկ» (1967թ.), Դհան Մուքերջիի «Ջունգլիներում» (վիպակներ, 1978թ.), Գեորգի Խոլոպովի «Ահեղ տարի» (վեպ, 1980թ.) երկերը: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար