ԱՐԹՈՒՐ ԳԱՍՈՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1991թ. մարտի 10-ին, Երևանում: Պարող Լևոն Գասոյանի թոռն է: 1999-2007թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանում, որտեղ ստացել է բալետի դերասանի որակավորում: 2008թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանը: Նույն թվականից աշխատում է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի դերասան: Հանդես է եկել թատրոնի գրեթե բոլոր խաղացանկային բալետային և օպերային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Գայանե», «Սպարտակ» (Հովիվ), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Բենվոլիո), Ռ.Շչեդրինի «Կարմեն» և այլն: 2012-14թթ շառայել է ՀՀ Զինված ուժերում: Դասավանդել է «Հովիկ Ստուդիո» պարի ակադեմիայում: 2014թ. մասնակցել է Չեչնիայում կայացած Մ.Էսամբաևի անվան պարի մրցույթին: Հյուրախաղերով հանդես է եկել Սիրիայում, Քաթարում, Չեչնիայում, Բելգիայում, Սանկտ Պետերբուրգում: 2015թ-ից դասավանդում է Հայաստանի գեղարվեստական մարմնամարզության դպրոցում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար