Սուրեն Աբեղյան

Թատերագիր, դերասան

Ազատ Շերենց

Դերասան

Արծվի Հունանյան

Գրականագետ, թատերագետ

Լևոն Թադևոսյան

Գեղանկարիչ

Գարեգին Զաքոյան

Կինոռեժիսոր, կինոգետ

Արամ MP3

Երգիչ, հաղորդավար

Սերգեյ Խաչատրյան

Ջութակահար

 

 

 

 

ՆԵՄՐԱ

Ռոք խումբ

Վան Եղիազարյան՝ վոկալ, կիթառ
Մարիաննա Կարակեյան՝ ստեղնաշար, վոկալ
Վասպուր Եղիազարյան՝ բաս կիթառ, վոկալ
Մառեկ Զաբորսկի՝ հարվածային

Հիմնադրվել է 2012թ. փետրվարի 17-ին, Երևանում: Հանդես է գալիս հեղինակային անգլերեն երգերով և հայկական ժողովրդական երգերի սեփական մեկնաբանություններով: Խումբը  ստեղծագործում է ալտերնատիվ-ռոք և ինդի-ռոք ժանրում: Ակտիվ գործունեությունն սկսել է  2013թ. ապրիլի 13-ին՝ մասնակցելով «Ռոք-Քոնֆեստ» փառատոնին: Համերգներով հանդես է եկել Երևանի մի շարք ակումբներում և տարբեր երաժշտական փառատոներին, ինչպես նաև բազմիցս մասնակցել է բարեգործական միջոցառումների: 2014թ. խմբի «Sad Reality» երգը հաղթող է ճանաչվել «Ռադիո Վան»-ի ամենամյա «Վան Մյուզիք» մրցույթում, իսկ խումբը մասնակցել է «Ռադիո Վան»-ի մրցանակաբաշխությանը: Նույն թվականին թողարկել է «Sad Reality» և «Dream» երգերի տեսահոլովակները: 2015թ. կրկին արժանացել է «Ռադիո Վան»-ի ամենամյա մրցանակաբաշխության հատուկ՝ «Choice Number one» անվանակարգի մրցանակին՝ «I don’t care» երգի համար: Նույն թվականին խումբը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող ամենամյա «Voice Of Nomads» միջազգային փառատոնին` ներկայացնելով Հայաստանն այդ փառատոնին առաջին անգամ: 2016թ. թողարկել է առաջին՝ 11 հեղինակային երգից բաղկացած «Մուբլա» ալբոմը, Հայաստանում մասնակցել է մի քանի երաժշտական փառատոների (Գետամեջի «River Fest», Ախթալայի «Barbecue Festival», Վանաձորի «Engage Vanadzor»), հանդես եկել մենահամերգներով Երևանում և «Շանթ» հեռուստաընկերությամբ, Գյումրիում մասնակցել բարեգործական համերգի: 2016թ. թողարկել է շուրջ 10 նոր երգ, «Train of Despair», «Leave Me Alone» երգերի տեսահոլովակները: 2016թ. և 2017թ. մի քանի անգամ արժանացել է «Ռադիո Վան»-ի ամենամյա մրցանակաբաշխության մրցանակների՝ «It's Not About The Cherries», «Leave Me Alone» երգերի համար: 2017թ. «Ծիծեռնակ» երաժշտական մրցանակաբաշխությանը ներկայացվել է որպես «Տարվա լավագույն ռոք-խումբ»:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար