Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ՎԱՐԱԶԴԱՏ ՍԱՄՎԵԼՅԱՆ

Քանդակագործ, գեղանկարիչ

24 ապրիլ, 1917 - 7 նոյեմբեր, 1995

Ծնվել է Երևանում: Հայտնի է եղել նաև «Վարազ» անունով: 1938թ. ավարտել է Երևանի գեղարվեստաարդյունաբերական տեղնիկումը: 1939թ. մասնակցել է Խալխին Գոլի և Հայրենական պատերազմներին, գերվել է, փախել ֆաշիստական համակենտրոնացման ճամբարներից, Ֆրանսիայում միացել Դիմադրության շարժմանը: Աշակերտել է Ֆ.Լեժեին և Ա.Լոտին: 1946թ-ից բնակվել է ԱՄՆ-ում, 1957թ-ից՝ Ֆրեզնո քաղաքում: Նրա քանդակներին բնորոշ են դինամիզմը, թարմ արտահայտչամիջոցները: Ստեղծագործություններից են՝ «Քնարահարը» (գրանիտ, 1960թ., սեփական թանգարան), «Քենեդի» (ցեմենտ, 1964թ., սեփական թանգարան), «Սասունցի Դավիթ» (կոփածո պղինձ, 1970թ., բազալտ, Ֆրեզնոյի քաղաքապետարանի առջև), «Վարդան Մամիկոնյան» (ցեմենտ, 1972թ., Ֆրեզնո, «Վիլյամ Սարոյան» գրանիտ, 1974թ., Ֆրեզնո, Մետրոպոլիտեն թանգարան, բրոնզ, 1984թ., Վիլյամ Սարոյանի թանգարանի պատին, Ֆրեզնո): Հեղինակել է նաև գրաֆիկական և գեղանկարչական գործեր, հուշագրություններ: Մտերիմ է եղել Վիլյամ Սարոյանի հետ: Գեղանկարներից են՝ «Ծովափ Նիս քաղաքում», «Ձիերը ծովափին», «Մայիսի 1-ը Փարիզում», «Պատերազմի արհավիրքը», «Ծովափ» և այլն: Ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, Կոլումբիայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Մեքսիկայում: Գործերը պահվում են սեփական՝ Ֆրեզնոյի Ժամանակակից արվեստի թանգարանում: Մահացել է ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում: 2010թ. ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում «Հայաստան» Համահայկական հիմնադրամը Վարազ Սամվելյանի անունով կառուցել է մշակույթի կենտրոն:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար