Նիկոլ Աղբալյան

Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև

Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան

Քամանչահար

Հրայր Մուրադյան

Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի

Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան

Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան

Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան

Արձակագիր, լրագրող

Լուիզա Պոզապալյան

Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան

Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան

Կիթառահար, երգահան, գեղանկարիչ

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ԲԱԲԱԹՈՐՈՍՅԱՆ

Կոմպոզիտոր

Ծնվել է  1957թ. փետրվարի 6-ին, Երևանում: 1976թ. ավարտել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանը, 1981թ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը` Գրիգոր Եղիազարյանի դասարանը,
1985թ.՝ ասպիրանտուրան: 1982թ-ից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է: 1983-2006թթ աշխատել է Երևանի Ս.Ասլամազյանի անվան երաժշտական դպրոցի ստեղծագործական դասարանում: 1987-89թթ դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում: 1996-99թթ աշխատել է ՀՀ ՊՆ-ում՝ որպես «Զինուժ» ծրագրի և «Ասպար» ռադիոհաղորդման երաժշտական խմբագիր: 1998թ-ից դասավանդում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ստեղծագործական ամբիոնում (2006թ-ից` դոցենտ): 1991թ-ից աշխատում է Երևանի Էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում՝ որպես տեսական առարկաների դասախոս: «Երաժշտական Հայաստան» ամսագրում հանդես է եկել գիտական հոդվածներով: ՀՀ նախագահին կից հանրային խորհրդի «Մշակութային արժեքների պահպանման» հանձնաժողովի, Հայաստանի Երկրապահ կամավորականների միության անդամ է: ՀՀ կոմպոզիտորնեի և երաժշտագետների միության վարչության և նույն միության խմբերգային և մանկապատանեկան երաժշտության հանձնաժողովի նախագահն է: Հեղինակել է սիմֆոնիկ, կամերային, երգչախմբային, վոկալ, երաժշտաթատերական ստեղծագործություններ: Երկերից են՝ «Կանտատ Օգյուստ Ռոդեն», «Սիմֆոնիկ մանրանվագներ», «Սոնատ թավջութակի և դաշնամուրի» համար, «Լարային կվարտետ», պիեսներ դաշնամուրի, ֆլեյտայի և դաշնամուրի համար, «Ֆուգա-սոնատ» շվիի, բլուլի և դուդուկի համար (1986թ. մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակ), «Կարմիր նժույգներ» (1997թ. համամիութենական մրցույթում արժանացել է դիպլոմի), «Իրիկվան երգեր» երգչախմբային շարքը, «Աստվածածին երկնային» կանանց երգչախմբի համար, «Քաջ Նազար», «Կարմիր կիրակիի զինվորը», «Երջանկություն որոնելիս», «Եղեգնի կանչը», «Բյուրեղապակյա սիրտը», «Եզովպոս», «Մկան թակարդ» ներկայացումների երաժշտությունները, երգեր մանկական երգչախմբի համար («Ծաղիկը», «Ցորենի հատիկ», «Այս ավտոն», «Բզեզի երազը», «Ծաղրածուն և ծաղրաձուն», «Այսպիսի երգ», «Կճուճն ու ճուտը», «Հարավ քամի», «Գյուղական բակ», «Մեր գյուղի գարունը», «Բարի օր»), «Շարային քայլերգ» (ՀՀ ՊՆ և ՀԵԸ մրցույթում արժանացել է 3-րդ մրցանակի), «Ցնծա Հայոց աշխարհ» (ՀՀ ՊՆ մրցույթում արժանացել է 2-րդ մրցանակի), «Նամակ ռազմաճակատից» (հայրենասիրական երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի) հայրենասիրական երգերը, էստրադային երգեր («Ինձ տվեցին աչքեր», «Պետք է կարենալ», «Երբ հեռուներում», «Իմ ունեցածը», «Լաց չլինես», «Երբ երեկոն դառնա գիշեր» և այլն), երաժշտություն «Մրցակցություն» կինոֆիլմի համար, երգչախմբային ներկայացում «Հոգևոր առակներ» ըստ Վ.Այգեկցու` կամերային երգչախմբի, կամերային նվագախմբի և մենակատարների համար: Պարգևատրվել է «Հայաստանի երկրապահ» հուշամեդալով և «ԵԿՄ 20 Տարի» հոբելյանական մեդալով: