Ստեփանոս Ռոշքա

Բառարանագիր, եկեղեցական, մշակութային գործիչ

Հովհաննես Քարամյան

Քանդակազարդող

Գրիգոր Քեշիշյան

Արձակագիր, թարգմանիչ

Հակոբ Նորունի

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ

Սարգիս Սարգսյան

Քանդակագործ

Գեորգի Գյոդակյան

Երաժշտագետ

Բելա Հովնանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Լենդրուշ Ալոյան

Բանասեր, լրագրող

Ասատուր Պզտիկյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Գենադի Մելքոնյան

Կինոռեժիսոր

Անահիտ Քոչարյան

Դերասանուհի

Իրինա Մկրտչյան

Գեղանկարչուհի, գրաֆիկ

Արման Նշանյան

Դերասան, օպերային երգիչ

 

 

 

 

ՌՈՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ

Կոմպոզիտոր

10 հոկտեմբեր, 1937 - 7 մարտ, 2020

Ծնվել է Երևանում: 1966թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ Էդվարդ Միրզոյանի դասարանը: 1970-91թթ եղել է ՀՀ մշակույթի նախարարության արվեստի գլխավոր վարչության պետը, 1991-93թթ՝ փոխնախարար, 1987-88թթ՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, 1989-90թթ՝ «Հայհամերգ» հանրապետական միավորման գլխավոր տնօրենն ու գեղարվեստական խորհրդի նախագահը: 1985թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1992թ-ից՝ պրոֆեսոր): Եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ: Հեղինակել է բալետներ, սիմֆոնիկ, կամերային, գործիքային երկեր, կինոերաժշտություն: Երկերից են՝ «Հանուն երջանկության», «Աղջիկն ու մահը» բալետները, Սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, Լիրիկական պար սիմֆոնիկ նվագախմբի համար, Մանկական սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Տաղ» մշակում սիմֆոնիկ նվագախմբի համար, «Պարային» սիմֆոնիկ նվագախմբի համար, Բալետային սյուիտ սիմֆոնիկ նվագախմբի համար, Ֆանտաստիկ պոեմ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Թեմա վարիացիաներով» լարային նվագախմբի և հարվածային գործիքների համար, Կոնցերտային վալս դաշնամուրի և սիմֆոնիկ նվագախմբի համար, Դուետ հոբոյի և չելեստայի համար, Դուետ ֆլեյտայի և ալտի համար, Տրիո ֆլեյտայի, ալտի և թավջութակի համար, Կվարտետ ֆլեյտայի, հոբոյի, ալտի և թավջութակի համար, Կվարտետ փայտյա փողային գործիքների համար, Լարային կվարտետ, Պոեմ երկու դաշնամուրի համար, Վալս-կապրիս ջութակահարների անսմաբլի համար, «Հումորեսկ» ջութակահարների անսմաբլի համար, «Անուրջներ» ջութակահարների անսմաբլի համար, Էքսպրոմտ դաշնամուրի համար, Տոկկատա դաշնամուրի համար, Պրելյուդ ջութակի և դաշնամուրի համար, Պար թավջութակի և դաշնամուրի համար, Սոնատ (սոլո) ջութակի համար, «Իմ կանաչ քաղաք», «Ողկույզի գույնը», «Արևի Հարսնացուն» և այլ կինոերաժշտություններ: 1967թ., 1969թ., 1971թ. արժանացել է Համամիութենական մրցույթների դափնեկրի կոչման, 1990թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2008թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար