ՇԱՀԵՆ ԵՐԻՑՅԱՆ

Վինագործ

11 մայիս, 1902 - 27 հոկտեմբեր, 1975

Ծնվել է Տրապիզոնում: Եղել է աղեղնավոր երաժշտական գործիքների հայ վարպետ, Հայաստանում ջութակաշինության հիմնադիրը: Մասնագիտացել է 1920-25թթ Կորֆուում (ուսանել է հույն վարպետների մոտ): 1925թ. Երևանում Եղիշե Չարենցի աջակցությամբ հիմնել է արհեստանոց, պատրաստել աղեղնավոր ու կսմիթվող գործիքներ, նպաստել նաև ժողովրդական երաժշտական գործիքաշինությանը: Մասնակցել է ջութակի վարպետների համամիութենական մրցույթներին, (1956թ., 1966թ., 1970թ.) և լարային գործիքների համամիութենական ցուցահանդեսներին (1975թ., 1976թ.), արժանացել պարգևների: Նրա պատրաստած ջութակները գործածվել են ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և այլուր, աչքի են ընկել տեմբրի գեղեցկությամբ, եղել են տեխնիկապես բարձրորակ, կրել են «Պատրաստված է Երևանում, Շահեն Երիցյան» (լատ.՝ Fecit Erevan․ Shahen Ericjan) պիտակ: Առանձին նմուշներ պահվում են ունիկալ գործիքների Հայկական պետական հավաքածուում: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար