
Ստեփան Պալասանյան
Լեզվաբան, պատմաբան, բանասեր

Հակոբ Գյուրջյան
Քանդակագործ

Բարդուղ Վարդանյան
Գեղանկարիչ

Վիկտոր Վարդանյան
Բանաստեղծ, մանկագիր

Վարդգես Միքայելյան
Պատմաբան

Մարկոս Գրիգորյան
Գեղանկարիչ, գորգագնկարիչ

Ավետիք Գևորգյան
Դերասան

Մաղվալա Գեուրկովա
Թարգմանիչ

Շաքե Թուխմանյան
Դերասանուհի

Հրաչյա Թամրազյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Թաթա Սիմոնյան
Երգիչ

Վահան Արծրունի
Կոմպոզիտոր, երգիչ

Եգոր Գլումով
Հաղորդավար

Սարգիս Ավետիսյան
Երգիչ
ԱՐՏԱՇԵՍ ԱՎԵՏՅԱՆ

Ծնվել է 1942թ. օգոստոսի 14-ին, Թեհրանում: Երգչուհի Լոլա Խոմյանցի ամուսինն է: Զբաղվել է ֆուտբոլով և խաղացել է Թեհրանի Թաջ թիմում: 14 տարեկան հասակից սովորել է կիթառ նվագել գերմանացի Էրվին Մորեի մոտ: Դպրոցում ուսման տարիներին ունեցել է երաժշտական խումբ, որի հետ համերգներով շրջագայել է Իրանի տարբեր քաղաքներում: Երգի ուսուցիչը եղել է դրամատիկ տենոր Արամ Սարգսյանը, ով երգել է Ֆեոդոր Շալյապինի հետ: 1963թ. տեղափոխվել է Հայաստան: 23 տարի աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության էստրադային սիմֆոնիկ նվագախմբում` որպես մեներգիչ, իսկ 5 տարի` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական էստրադային նվագախմբի հետ: Հեղինակել է 30-ից ավել և ձայնագրել է 250-ից ավել երգեր: Նրա երգացանկից հիմնականում առանձնացել են «Մանուշակ», «Կարուսել», «Սիրուն աղջիկ Հայաստանի», «Գիշերն եկավ, զով հովն ընկավ», «Պատահականություն» և այլն: Մասնակցել է քաղաքային և հանրապետական մրցույթների, արժանացել առաջին մրցանակի: Բազմաթիվ համերգներ է ունեցել Խորհրդային Միությունում: 1990թ. տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ սկսել է նվագել ակումբներում և զուգահեռ զբաղվել տպագրությամբ` հայկական դպրոցների համար գրքեր տպագրելով: