ԱՐԱՄ ՍԱՄՈՒԵԼՅԱՆ

Օպերային երգիչ

28 սեպտեմբեր, 1908 - 1 հոկտեմբեր, 1991

Ծնվել է Ախալցխայում: 1919թ. տեղափոխվել է Բաթում, որտեղ 1926-31թթ աշխատել է տեղի պետական թատրոնում՝ որպես դիմահարդարի օգնական, 1933-39թթ՝ հայկական և հունական թատերական ստուդիաներում՝ որպես դիմահարդար: 1939թ. ավարտել է Աջարիայի պետական երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը և տեղափոխվել Երևան: 1939-40թթ եղել է Հայաստանի նորաստեղծ պետական ջազ նվագախմբի մենակատար: 1939-45թթ սովորել է Երևանի կոնսերվատորիայի վոկալ-երգեցողության բաժնում: 1941-43թթ աշխատել է որպես դիմահարդար: 1942թ. հրավիրվել է նոր ստեղծվող Երևանի Հ.Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոն և եղել է հիմնադիրներից ու արտիստներից մեկը: Եղել է թատրոնում բեմադրված դասական գրեթե բոլոր օպերետների հերոսների առաջին մարմնավորողը: 1944-59թթ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես մեներգիչ (դրամատիկ տենոր): Հանդես է եկել հետևյալ օպերաներում՝ Պուչչինիի «Չիո-Չիո-Սան» (Պինկերտոն), Պ.Չայկովսկու «Մազեպա» (Անդրեյ), «Պիկովայա դամա» (Գերման), «Իոլանտա» (Վեդեմոն), Ք.Սեն Սանսի «Սամսոն և Դալիլա» (Սամսոն), Տ.Չուխաճյանի «Լեբլեբիջի» (Արմեն), «Արշակ Երկրորդ» (Տիրիթ), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Սարո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Խոսե), Ջ.Վերդիի «Աիդա» (Ռադամես), «Տրուբադուր» (Մանրիկո) և այլն: 1959թ. կրկին վերադարձել է երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ որպես առաջատար մենակատար: Հանդես է եկել հետևյալ ներկայացումներում` Ռ.Նելսոնի «Թագավորը զվարճանում է» (Լեոնդ), Ի.Կալմանի «Բայադերա» (Ռաջամ), «Սիլվա» (Էդվին), Վ.Վալենտինովի «Հրո քրմուհի» (Լյուսիեն Բոմիե), Տ.Չուխաճյանի «Կարինե» (Արմեն), «Մարիցա» (Տասիլո), ապա անձնավորել է հայ ժամանակակից օպերետների և երաժշտական կատակերգությունների հերոսներին, խաղացել բնութագրական դերեր: Կատարել է նաև դասական և ազգային երգեր: Պարգևատրվել է մի շարք պետական և կառավարական մեդալներով, մրցանակներով: 1956թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման և «Պատվո նշան» շքանշանի, 1967թ.՝ ԽՍՀՄ մշակույթի նախարարության մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար