
Նիկոլ Աղբալյան
Գրականագետ, պետական գործիչ

Հարություն Զաքիև
Ճարտարագետ, ճարտարապետ

Լևոն Կարախան
Քամանչահար

Հրայր Մուրադյան
Գրականագետ, դրամատուրգ

Վանո Մուրադելի
Կոմպոզիտոր

Ամալյա Մխիթարյան
Դերասանուհի, տիկնիկավար

Սիմոն Սիմոնյան
Արձակագիր, հրապարակախոս, բանասեր

Վազգեն Ամիրբեկյան
Արձակագիր, լրագրող

Արտաշես Բաղդասարյան
Գեղանկարիչ

Լուիզա Պոզապալյան
Օպերային երգչուհի

Ժաննա Բլբուլյան
Դերասանուհի, երգահան

Մարտին Ահարոնյան
Կիթառահար, երգահան, գեղանկարիչ
ՄԱՐՏԻՆ ԵՐԻՑՅԱՆ

31 հունվար, 1932 - 20 փետրվար, 2022
Ծնվել է Երևանում: Եղել է վինագործ-վարպետ, Հայաստանում վինագործության հիմնադիր Շահեն Երիցյանի որդին: Սովորել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում՝ Գոհար Հակոբյանի դասարանում, ապա՝ երաժշտական ուսումնարանում: Ավարտել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, այնուհետև՝ ասպիրանտուրան: Ավարտելուց անմիջապես հետո ընդունվել է Հայաստանի ֆիլհարմոնիայի կվարտետ՝ որպես երկրորդ ջութակահար: Կվարտետի կազմով 1969թ. Բրյուսելում մասնակցել է թագուհի Եղիսաբեթի անվան երաժշտական միջազգային մրցույթին: Հյուրախաղերով հանդես է եկել Ֆրանսիայում, Իտալիայում, Ռուսաստանում և այլ երկրներում: Դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կվարտետի ամբիոնում (պրոֆեսոր): Պատրաստել է ավելի քան 500 ջութակ, շուրջ 300 ալտ և 30 թավջութակ, 20-ից ավելի քանոն, 15 քեմանին ու 7 թավ քեմանին և այլ գործիքներ: 1985թ. մեկնել է Չեխոսլովակիա, որտեղ աշխատել է հայտնի վինագործ Վլադիմիր Պիլարժի հետ, նրա արհեստանոցում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու դիպլոմների, 1980թ. թավջութակներից մեկի համար՝ Իտալիայի Ստրադիվարիուսի անվան միջազգային մրցույթի մրցանակի: Մահացել է Երևանում: