Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԲԵԱԹՐԻՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դաշնակահար, կոմպոզիտոր

15 մարտ, 1927 - 17 հուլիս, 2008

Ծնվել է Բաղդադում: Ավարտել է տեղի գեղարվեստի ինստիտուտի դաշնամուրի բաժինը, որից հետո աշխատել է ռումինացի դաշնակահար, պրոֆեսոր Ջուլիեն Հերցի մոտ՝ որպես օգնական: Իրաքի կառավարության հովանավորությամբ սովորել է Լոնդոնի թագավորական երաժշտության ակադեմիայում՝ պրոֆեսոր Մաքս Պիրանիի մոտ: Չորս տարի ուսանելուց հետո, ստացել է դաշնակահարի և մանկավարժի որակավորում, սովորել նաև երգեցողություն: Հետագայում ստացել է «Ֆուլբրայթ կրթաթոշակ» և ուսումը շարունակել Նյու Յորքի «Ջուլիարդ» մասնագիտական դպրոցում և դեբյուտային համերգով հանդես եկել «Կարնեգի Հոլ»-ում: Իրաքում հեղափոխության պատճառով նրա կրթաթոշակը մեկ տարով երկարացվել է: Համերգային ծրագրով հանդես է եկել ԱՄՆ Մինեսոտա նահանգի նվագախմբի հետ, որից հետո առաջարկ է ստացել հաստատվել ԱՄՆ-ում և մասնագիտական գործունեությունը շարունակել այնտեղ: Սակայն, մերժելով առաջարկը, վերադարձել է Իրաք և նշանակվել Բաղդադի գեղարվեստի ինստիտուտի դաշնամուրի բաժնի ղեկավար: Ամառային արձակուրդների ժամանակ մասնակցել է մի շարք երաժշտական սեմինարների, դասավանդել տարբեր երկրներում: 1961թ-ից ավելի քան 30 տարի եղել է Իրաքի ազգային սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դաշնակահարը: 1969-72թթ զուգահեռ դասավանդել է ԱՄՆ Մինեսոտայի համալսարանում և «Մաքալեսթեր» քոլեջում: 1980թ. իրաք-իրանյան պատերազմի ժամանակ հեղինակել է առաջին իրաքյան արևելյան կոմպոզիցիան, որի համար անձամբ Իրաքի նախագահ Սադամ Հուսեինից նվեր է ստացել թանկարժեք դաշնամուր (Steinway): 1994թ. տեղափոխվել է ԱՄՆ, հաստատվել Միննեապոլիս նահանգի Սենթ Փոլ քաղաքում և շարունակել դասավանդել Մինեսոտայի համալսարանում, տեղի քոլեջում և Սբ. Թոմաս համալսարանում: Եղել է նաև տեղի Սբ. Պողոս հայկական առաքելական եկեղեցու երգեհոնահար: Մահացել է ԱՄՆ Մինեսոտայի նահանգի Բլումինգթոն քաղաքում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար