Տիգրան Չիթունի

Բանահավաք, բանասեր

Արշակ Ադամյան

Երաժշտագետ

Սամվել Գրիգորյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գրիգոր Արզումանյան

Պետական գործիչ

Ռաֆայել Դավիդյան

Ջութակահար

Գառնիկ Շախկյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Խորեն Հակոբյան

Գեղանկարիչ

Արաքսյա Դավթյան

Օպերային երգչուհի

Էմմա Պապիկյան

Օպերային երգչուհի

Արմենուհի Սեյրանյան

Օպերային երգչուհի

Շավո Օդաջյան

Բաս-կիթառահար, երաժիշտ

Ելենա Վարդանյան

Դերասանուհի

Աշոտ Գևորգյան

Քանդակագործ

 

 

 

 

ԱԼԲԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Բալետի արտիստ

Ծնվել է 1989թ. օգոստոսի 3-ին, Երևանում: Բալետի արտիստ Նարեկ Մարտիրոսյանի կինն է: 1997-2007թթ սովորել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի բալետի բաժնում՝ Ա.Մարիկյանի դասարանում: 2007թ-ից աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում՝ որպես բալետի արտիստ: 2011թ. հրավեր է ստացել Իսրայելի պետական բալետից և մինչև 2013թ. աշխատել է որպես առաջատար մենապարող: 2013-15թթ աշխատել է Կալելիայի Երաժշտական թատրոնում՝ որպես առաջատար մենապարող: 2015թ. տեղափոխվել է ԱՄՆ: Նույն թվականից աշխատում է «Նյու Ջերսի» բալետային խմբում՝ որպես առաջատար մենապարող: 2010թ. մասնակցել է Յուրի Գրիգորովիչի «Աշխարհի երիտասարդ բալետ» մրցույթին՝ արժանանալով դափնեկրի կոչման: 2015թ-ից որպես հրավիրված ուսուցիչ-փորձավար դասավանդում է ամերիկյան առաջատար դպրոցներում: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Ադանի «Ժիզել» (Ժիզել, Միրթա, պադեդե), «Կորսար» (Մեդորա, Գուլնարա), Ջ.Բիզեի «Կարմեն» (Կարմեն), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ջուլիետ), «Մոխրոտիկ» (Փերի), Պ.Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» (Ավրորա), «Շչելկունչիկ» (Կլարա, Քաղցրավենիքների փերի), Ֆ.Շոպենի «Շոպենիանա» (11-րդ վալս), Ռ.Շեդրինի «Սապատավոր ձիուկը» (Ծովերի թագուհի, Գնչուհի), Վ.Մոցարտի «Կո Վենտի», Ջ.Քեյջի «A.T.E.S.B.A.», «Հիկարիզատո», Է.Ջեյմսի «Saturday night» (Embraceable you), Ա.Պիացոլլայի «Տանգո», Ջ.Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր», Դ.Շոստակովիչի «Ադաջիո»:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար