Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐՄԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1992թ. փետրվարի 11-ին, ՀՀ Գորիս քաղաքում: 2007թ. ավարտել է տեղի Շ.Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանը: 2009-13թթ վոկալ մասնագուտությամբ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Աննա Մայիլյանի դասարանում: 2015թ. ավարտել է նաև կոնսերվատորիայի մագիստրատուրան: 2011թ. Գերմանիայում մասնակցել է «Կոմիտաս» միջազգային փառատոնին և արժանացել դիպլոմի: Նույն թվականին վարպետության դասեր է ստացել Վերենա Ռեյնի կողմից: 2013թ. Ռումինիայում մասնակցել է օպերային դիվա Մարիաննա Նիկոլեսկոյի ղեկավարած վարպետության դասերին: 2014թ. Ֆրանսիայի Վիլեկրոզ ակադեմիայում վարպետաց դասեր է ստացել Ժան-Ֆիլիպ Լաֆոնտի կողմից: 2014թ. «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման: 2015թ. Լատվիայում մասնակցել է Յազեպս Վիտոլսի անվան մեներգիչների 4-րդ միջազգային մրցույթին և արժանացել դիպլոմի: Նույն թվականին Ռումինիայում Հարիքլեա Դարքլեի անվան մեներգիչների մրցույթում դարձել է ոսկե մեդալակիր և ստացել հատուկ մրցանակ: 2016թ. համերգային ելույթներ է ունեցել ՀԱՖՆ Նոր Կամերատայի հետ: Նույն թվականին կատարել է Էդգար Գյանջումյանի հեղինակած «Ընկերիս» կանտատը, որն առաջին անգամ հնչել է հենց իր կատարմամբ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար