Տիգրան Քելեկյան

Դիվանագետ, հավաքորդ

Գասպար Իփեկյան

Թատերական գործիչ

Սիրան Ալավերդյան

Դերասանուհի

Լեմվել Մարության

Թարգմանիչ, լրագրող

Հրաչյա Քոչար

Արձակագիր

Սուսաննա Մկրտչյան

Գեղանկարչուհի

Շավարշ Վարդանյան

Կինոօպերատոր, կինոռեժիսոր

Կարեն Քոչարյան

Հաղորդավար, ռեժիսոր

Արմեն Բադալյան

Օպերային երգիչ

Արևիկ Գևորգյան

Դերասանուհի, հաղորդավար

 

 

 

 

ԲԱԲԿԵՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ

Բանասեր, արևելագետ

18 մարտ, 1923 - 5 նոյեմբեր, 1997

Ծնվել է Իրանի Թավրիզ քաղաքում: 1951թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1955-58թթ աշխատել է ԵՊՀ հրատարակչությունում, 1965-97թթ՝ Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում, որտեղ 1965-94թթ եղել է փոխտնօրենը: 1962թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Նրա ուսումնասիրությունները վերաբերում են հայ-իրանական առնչություններին, պարսկերեն գրականությանը («Հայ-իրանական գրական առնչություններ (5-18-րդ դարեր)», 1963թ., «Խրատք Նուշիրուանի», 1966թ.), նորահայտ բնագրերի հայտնաբերման ու հրատարակության խնդիրներին (Հովհաննես Սեբաստացի, «Պատմութիւն Սեբաստիոյ», 1974թ., «13--րդ դար, բժշկարան ձիոյ եւ առհասարակ գրաստնոյ», 1980թ., «Գեորգ Դպիր Պալատեցու կյանքի և գործունեության տարեգրություն, 1737-1811», 1994թթ): Հեղինակել է նաև «Հայրենադարձ իրանահայ դեմքեր» (1997թ.) կենսագրական բառարանը: 1984թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար