ՄԻՔԱՅԵԼ ԱԽՏՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ

20 փետրվար, 1938 - 13 հունիս, 2016

Ծնվել է Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանի Դաղեթ-Խաչեն գյուղում: Ավարտել է Լենինգրադի թեթև արդյունաբերության տեխնիկումը, ապա՝ Մոսկվայի թեթև արդյունաբերության ինստիտուտի հեռակա բաժինը: Լույս են տեսել նրա «Կապույտ երազներ» (1980թ., Թբիլիսի), «Արևն ու սառույցը» (1988թ., Երևան), «Սրտի ձայնով» (1998թ., Երևան), «Քառյակներ և քառատողեր» (2000թ., Երևան), «Խորամանկ փիսոն» (2000թ., Երևան), «Հոգու արցունք» (2002թ., Երևան), «Քարոտ ճանապարհ» (2003թ., Երևան), «Կրակե շատրվան» (2008թ., Երևան) բանաստեղծությունների ժողովածունները: 2011թ. Երևանում հրատարակվել է նրա Հատընտիրը: Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ռուսերեն, վրացերեն, ուկրաիներեն: Թարգմանել է վրաց մի շարք բանաստեղծների ստեղծագործություններից: Նրա թարգմարությամբ առանձին գրքով լույս են տեսել` Դավիթ Մճելդուրի «Որտեղից է գալիս ծուխը» (1997թ., Թբիլիսի), Մուրման Լեբանիձե «Բախտի հանգրվանը» (2003թ., Երևան), Գենա Կալանդիա «Ծովակակաչ» երկերը: 2002թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով: 2008թ. արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: Մահացել է Թբիլիսիում, թաղված է տեղի Խոջիվանքի հայկական պանթեոնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար