ԼԵՎՍ ԴԱՎԹՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1989թ. փետրվարի 19-ին, Երևանում: 2005թ. ավարտել է Երևանի թիվ 154 միջնակարգ դպրոցը: 2006-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժնում: 2010-12թթ աշխատել է Կապանի Ա.Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ որպես դերասան: Ուսանողական տարիներից նկարահանվել է ֆիլմերում, խաղացել մի շարք ներկայացումներում: 2016թ-ից աշխատում է Երևանի «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնում՝ որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են՝ Ա.Տոլստոյի «Բուրատինոյի արկածները» (Բազիլիո), Ս.Խալաթյանի «40 օր համբառնալուց առաջ» (Գոգի), Ժ.Սարտրի «Ճանճեր» (Օրեստ), Հ.Չարենցի «Մարդի՛կ, վերև նայե՛ք» (Արման), Ռ.Կաշաուսկասի «Երազանքների տունը» (Արշվիլա), Լ.Ռիչարդսոնի «Մեծ անտառի զավակները» (Դիկոն), Վ.Քաչայի «Գիշատիչների խնջույքը» (Վիկտոր), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Աբեղա), «Գարեգին Նժդեհ» (Համհարզ) և այլն: Նկարահանվել է «Արտիստը» (2011թ.), «Ես եմ» (2012թ.), «Ճամբարում» (2015թ.) գեղարվեստական ֆիլմերում, «Եռաչափ սեր», «Երե1», «Կյանքը շարունակվում է», «Գնված երջանկություն», «Հատուկ բաժին» և այլ հեռուստասերիալներում և նախագծերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար