ՌՈՒԲԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1954թ. փետրվար 13-ին, Երևանում: Գեղանկարչուհի Արևիկ Արևշատյանի ամուսինն է: 1971-77թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1984թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը: 1983-98թթ աշխատել է, որպես բեմադրող-նկարիչ, Երևանի Երիտասարդական թատրոնում: 2000-12թթ աշխատել է Հայաստանի ազգային կինոկենտրոնում («Սասնա ծռեր», 2010թ., «Արա Գեղեցիկ և Շամիրամ», 2012թ. անիմացիոն ֆիլմեր): 1985թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նկարազարդել է ավելի քան 25 մանկական գիրք, որոնցից են՝ Ա.Միլնի «Վինի Թուխը և բոլորը, բոլորը» 1988թ., Ա.Նազինյանի «Հայկական ժողովրդական հեքիաթներ» 1995թ., «Ուկրաինական ժողովրդական հեքիաթներ» 2010թ. և այլն: 1982թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային բազմաթիվ ցուցահանդեսների, բիենալեների Հայաստանում, Գերմանիայում, Ռուսաստանում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Իտալիայում, Թուրքիայում, Մեծ Բրիտանիայում և այլուր: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Սան Պաուլոյում (1999թ.), Երևանում (2004թ., 2006թ.): Աշխատանքները գտնվում են Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում և մասնավոր հավաքածուներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար